Էկոլոգիա






Հայաստանում թափառող շների խնդիրը գնալով մեծանում է։ Հասարակությունը բաժանվել է երկու մասի. ոմանք կողմ են շներին կրակելուն, մյուսները փորձում են պայքարել անտուն կենդանիների համար։

Թափառող շների հիմնախնդրի շարունակ անլուծելիությունը պայմանավորված է գլխաքանակի զանգվածային ոչնչացմամբ։ Եթե հաշվի չառնենք գիտական ապացույցները, որ թափառող կենդանիների ոչնչացումը ոչ միայն չի լուծում հիմնախնդիրը, այլև հանգեցնում է գլխաքանակի ավելացման և տեսակի ագրեսիվացման, ապա Հայաստանի վերջին տարիների փորձը դրա մեծ ապացույցն է։ Թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից տարեկան 180 միլիոն ՀՀ դրամ (500 հազար ԱՄՆ դոլար) է տրամադրվում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին։ Թափառող շների նկատմամբ իրականացված գործողությունների պաշտոնական տվյալներով Երևանում 2006-2011թթ.-ին կատարվել է գործողություն առնվազն 135.000 շան նկատմամբ, որոնցից 35.000-ը ստերջացվել է, իսկ 100.000-ը՝ սատկացվել։ Գիտականորեն հիմնավորված է, որ եթե որևէ բնակավայրում շները զանգվածաբար ոչնչացվեն առավելագույն հաճախականությամբ, ապա շների քանակը 7 տարվա ընթացքում կնվազի ընդամենը 2 անգամ, և քանի որ վերարտադրողությունը կշարունակվի, գլխաքանակը միևնույն է կվերականգնվի, ընդ որում ավելի ագրեսիվանալով։ Ստերջացման ծրագրի իրականացման դեպքում թիվը կնվազի 13 անգամ, ընդ որում գլխաքանակը կլինի հանգիստ վարքագծով, և քանի որ այլևս վերարտադրողություն չի լինի, այդ թիվն ի վերջո կհավասարվի 0-ի:
Կենդանիների պաշտպանության օրենսդրության բացակայությունը պատասխանատու մարմինների համար ծառայում է որպես զանգվածային ոչնչացման արդարացում։ Սակայն չկա նաև օրենսդրություն, որը պարտադրու՛մ է զանգվածային ոչնչացում։ Ուստի, հիմնախնդրի վերջնական լուծման նպատակով, միանգամայն բավարար է շների գլխաքանակի վերահսկումը մարդկային և արդյունավետ իրականացնելու վերաբերյալ քաղաքի ավագանու որոշումը։ Ավելին, օրենսդիրը կարիք չունի շտապ օրենսդրություն մշակելու. որպես երկարատև գործընթացի առաջին քայլ անհրաժեշտ է վավերացնել Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, ինչին ժամանակի ընթացքում կհետևի ազգային օրենսդրության մշակումը՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության օրինակով։ ՄԱԿ-ի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը, որոնց անդամ պետություն է նաև Հայաստանը, թափառող կենդանիների վերաբերյալ հանձնարարականներում ընդգծում են զանգվածային ոչնչացման ոչ միայն անարդյունավետությունը, այլև հակազդեցությունը հիմնախնդրի լուծման վրա։ Եթե ոչնչացման տարբերակն աշխատեր, ապա Հայաստանում թափառող շների հիմնախնդիրն արդեն իսկ լուծված կլիներ։ Քաղաքապետարանի կողմից ներկայացվող քանակության շների նկատմամբ գործողություն չէր կարող կատարվել, դա անհնարին է, քանի որ օբյեկտիվ տվյալների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն և այլն, տիրույթում այդքան շուն չի կարող լինել։ Ավելին, եթե պաշտոնական տվյալներն իրական լինեին, ապա այժմ քաղաքում կլիներ ընդամենը 1000 շուն, այն էլ ստերջացված։ Հետևաբար փաստվում է, որ տեղի է ունենում պետական գումարների շարունակական և նպատակաուղղված վատնում, և քաղաքապետարանին հիմնախնդրի լուծումը ձեռնտու չէ, քանի որ այդ դեպքում անհնարին կլինի պետբյուջեից ահռելի գումարներ կորզել։


Օդի աղտոտվածությունը Հայաստանում

   
Կյանքի համար շատ կարևոր է մաքուր օդը, եթե մաքուր օդ չկա մենք կարող ենք ամեն տեսակ հիվանդություններով վարակվել՝ բրոնխիտով, տարբեր ալերգիաներով, մաշկային հիվանդությունններով, և նույնիսկ կարող են աչքերի հետ կապված խնդիրներ առաջանալ: 


Օդի աղտոտվածությունը խլել է 800,000 մարդու կյանք

Clean Air Asia էկոլոգիական խումբը հայտնում է, որ օդի աղտոտ
վածության պատճառով յուրաքանչյուր տարի Ասիայում մահանում է 800.000 մարդ: Սակայն էկոլոգիական խումբը տեղեկացնում է, որ օդի աղտոտվածության նման ցուցանիշները կհանգեցնեն մարդկանց մահացության մակարդակի բարձրացումը: 

Ozmle.net կայքը հայտնում է, որ օդի արագ աղտոտման պատճաը էներգիայի օգտագործման և տրանսպորտային արտանետումների քանակի աճն է: 

10 փաստեր աղտոտվածության վերաբերյալ, գիտնականների կողմից բացահայտված

Փաստ 1 
Մեր մոլորակի արագ աղտոտումը սկսվեց արդյունաբերական հեղափողությունից: 
Փաստ 2
Ջրի աղտոտման հիմնական պատճառը արդյունաբերությոյւնն է: Խնիդրն այն է, որ շատ արդյունաբերություններ չեն պահպանում օրենքները, թափոնները լցնում են գետերը, ինչի հետևանքով ջրային տարածքները աղտոտվում են: 
Փաստ 3
Կայուղու ջրերը հիմնական աղտոտիչներն են, որոնք լցվում են գետերը և ջրային այլ տարածքներ: Հաշվարկել են, որ ամեն տարիառաջանում է 4 միլիարդ տոննա արդյունաբերական աղբ:
Փաստ 4
Ջրի աղտոտման պատճառով մահանում է մոտ 15.000 մարդ: 
Փաստ 5
Օդի աղտոտվածությունը նպաստում է ջրի և հողի աղտոտվածությանը:
Փաստ 6
Զարգացող երկրներում աղտոտվածությունը ավելի վատ վիճակում է, քան զարգացած երկրներում, քանի որ զարգացող երկրները չունեն բավական միջոցներ աղտոտվածության խնդիրները լուծելու համար: 
Փաստ 7 
Սմոգը օդի աղտոտվաության ամենավատ տեսակն է: Այն հիմնականումառաջանում է հանածո վառելիքի գործարանների գործունեության հետևանքով: 
Փաստ 8
Տան օդի աղտոտվածությունը շատ ավելի մեծ խնդիր է: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ տան ներսում օդի աղտոտվածությունը ավելի շատ մահացություններ է առաջացնում:  
Փաստ 9
Վերականգնվող էներգիան շրջակա միջավայրի աղտոտվածության կանգնեցման հիմնական միջոցն է:
Փաստ 10
Աղմուկը աղտոտվածության տեսակներից է: Ներկայումս այն անտեսում են, չնայած այս տեսակը ևս մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, հատկապես՝ օվկիանոսերում: 




Էներգակիրներ



  1. Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազ-Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև  օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%:
Նավթ-Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:  Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն  40 տարի:
Ածուխ-Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Այս դեպքում մարդիկ ստիպված փորում են և հանում հողի վերին շերտը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:
  1.  Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:  

Էներգիայի այլընտրանքային աղբյուրները վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիաներն են: Ամեն 20 րոպե երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած էներգիային, բայց մարդկությունը շատ քիչ քանակությամբ էներգիա է կարողանում վերձնել այդ էներգիաից: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր: ՋԷԿ-երը աշխատանքի ընթացքում մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, որը վերջում վերադարձնում են այնտեղ որտեղից, որ վերցրել էին, բայց ջրի հետ միասին հսկայական ջերմություն, որը առաջացնում է ջերմային աղտոտում:
Տնտեսական տեսանկյունից ԱԷԿ-ները մի շարք առավելություններ ունեն ՋԷԿ-երի նկատբամբ: 1կգ ատոմային վառելիքի այրման ջերմությունը 3×106 ագամ մեծ է, քան պայմանական օրգանական վառելիքինը: Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը: ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը էկոլոգիապես անվնաս է: ՀԷԿ-երի սարքավորումների նորմալ վիճակում գտնվելու դեպքում շրջակա միջավայր արտանետումներ չեն լինում, սակայն ամեն դեքում ՀԷԿ-երը ևս թողնում են  իրենց բացասական հետևանքները բնության վրա: Լուրջ հիմնախնդիրներից մեկն այն է, որ ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է հողային տարածությունների ջրածածկման:



Էկոլոգիա նախագիծ

1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիան դա գիտություն է, որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: Էկոլոգիական գիտությունները կօգնեն մեզ իմանալ, ինչպես օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները:

2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:

Մարդը ազդում է շրջակա միջավայրի վրա և՛ լավ, և՛ վատ: Մարդը ազդում է վատ շրջակա միջավայրի վրա, քանի որ աղտոտում է այն, սակայն նաև տնկում է ծառեր և խնամում նրանց: Իսկ բնությունը տալիս է մարդուն բարենպաստ պայմաններ: Բնությունը մարդկության զարգացման մեջ ունի շատ կարևոր դեր, նա նպաստում է զարգացմանը, օգնում ստանալ կրակ և այլն:

3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Իմ կարծիքով մարդուն չես կարող կառավարել,մարդ պետք է ինքնուրույն գիտակցի,որ առանց բնության նա չի կարող ապրել: Եթե մարդը ավելի խնայողաբար օգտագործի բնությունը և նրա ռեսուրսները, այդ ժամանակ չեն առաջանա էկոլոգիական խնդիրներ:

4.Ինչ է սպասվում մեզ ապագայում: 

Եթե մարդիկ շարունակեն աղտոտել բնությունը, հնարավոր է, որ երկիրը մոլորակը կործանվի: Սակայն, եթե մարդիկ գիտակցեն բնության կարևորությունը մեր կյանքում և կսկսեն չաղտոտել, մեր շրջակա միջավայրը ապագայում կդառնա ավելի լավը:

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ