Հայոց պատմություն



         


Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրեր



Գյուլիստանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1813 թ․ հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ Այսպիսով, Ռուսաստանին անցան Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Լոռին, Թամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը և Շիրակը, իսկ Երևանը և Նախիջևանը դեռ Պարսկական տիրապետության տակ էին։ Սա առաջին համաձայնությունն էր, ըստ որի Հայաստանի որոշ տարածքներ անցնում էին Ռուսաստանին և այսպիսով, կարելի է ասել, որ սկսվել էր Հայաստանը Ռուսաստանին միացնելու ծրագիրը։ Այս պայմանագիրց առաջ՝ 1812 թ․ Ռուսաստանը հաշտություն էր կնքել Թուրքիայի հետ։

Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը կնքվել էր 1828 թ․ փետրվարի 10-ին։ Պայմանագիրը որոշ չափով նման էր նախորդ՝ Գլուլիստանի պայմանագրին, սակայն որոշ հարցերում Պարսկաստանին զիջումներ էին արվում ։ Տարածքների մեծ մասը կրկին անցավ Ռուսաստանին (Երևանի և Նախիջևանի խանությունները)։ Պարսկաստանին վերադարձվեցին Արաքս գետից հարավ ընկած Պարսկահայքի և Ատրպատականի գավառները։ Այսպիսով, ի տարբերություն նախորդ պայմանագրի, այս դեպքում Պարսկաստանը հողեր կորցնելու հետ հանդերձ կարողացավ որոշ տարածքներ ետ վերադարձնել։







  Զեյթունի կիսանկախ վիճակը
                    
19-րդ դարի երկրորդ կեսի ազատագրական պայքարի ցայտուն օրինակներից է Զեյթունի ինքնապաշտպանությունը: Զեյթուն քաղաքը (և համանուն գավառը) գտնվում է Թուրքիայի տարածքում, լեռնային Կիլիկիայում: Տեղանքը դժվարանցանելի է, շրջապատված լեռներով: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը, ապավինած իր արիությանն ու անմատչելի լեռներին, կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Զեյթուն գավառը և քաղաքը փաստորեն կառավարում էին հայկական ավանդական իշխանական տները, որոնք թեթև հարկ էին վճարում սուլթանական իշխանությանը: Զեյթունում և գավառում 19-րդ դարի 2-րդ կեսին բնակվում էին 35-40 հազար հայեր և շուրջ 8,5 հազար մահմեդականներ: Իր կիսանկախ վիճակով և ազգասիրական վարակիչ օրինակով Զեյթունը դարձել էր օսմանյան իշխանությունների աչքի փուշը: Վերջիններս բազմիցս փորձել էին հնազանդեցնել նրան, սակայն միշտ էլ պարտություն էին կրել: Անհաջողության մատնվեցին նաև օսմանյան կառավարության փորձերը՝ Զեյթունը դարձնել կառավարչի նստավայր և բնակիչներին պարտադրել կանոնավորապես հարկեր վճարել: 1860թ. հուլիսին կառավարությունը որոշեց փոխել իրավիճակը և վերջնականապես հնազանդեցնել զեյթունցիներին:
Զեյթունի ինքնապաշտպանությունը

Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից:

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:

Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:

Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:


Արմիգ Քէշիշեան եւ Արփի Սահակյան






Վանի ճարտարապետություն
(նախագիծ)

Հայոց առաջին մայրաքաղաք առասպելական Տուշպան աշխարհի հնագույն քաղաքներից էր։Երբ Սարդուրի Առաջինը թագավորն արքունիքն Արզաշկուից տեղափոխում է Վան,քաղաքում կառուցվում է Շիվինիի՝ արև աստծու տաճարը,և Տուշպան դառնում է նրա պաշտամունքի կենտրոնը հազարավոր ստրուկներ օրնիբուն կարծր լեռան լանջերին փորում են զինանոցներ ու սենյակներ,պահեստներ և զորանոցներ,ախոռներ դիտա կետեր։Միջնաբերդի շուրջը կառուցվում է հզոր պարիսպ,որը Վանը դարձնում է անխորտակելի բազմաշնհոր վարպետները աշխատանքով կառուցում են հրաշալի շինվացքներ,պղնձակերտ դռներով ամնակուր պարիսպներ,երկհարկ և եռահարկ ապարաքներ ու պալատներ՝ զարդարելով նրբակերտ խճանկարներով Շամիրամը,ինչպես Խորենացին էր գրում․<<քաղաքը մասերի է բաժանում գեղեցկագույն և ընդարձակ փողոցներով։

գագաթի շուրջը պարիսպ քաշելով՝ նրսը շինում է դժվար մտնելու և դժվար դուրս գալու ինչ-որ ծածուկ և ահռելի արքայանիստ շինվացքներ։Իսկ քարաժայռի դեպի արեգակը դարձած կողմը,որտեղ այժմ մարդ ոչմի գից չի կարող երկատով գծել,այսպիսի կարծր քարի մեջ զանազան սենյակներ,ննջարաններ գանձարաներ և երկար վիհեր,հայտնի չե ինչ բանի համար հրաշակերտեց>> այս քաղաքը պետկ է որ առատ ջուր ունենար,մ.թ․ա 8-րդ դարում անց է կացվում 70-80կիլոմետր երկարություն վիթխարի ջրանցք,որն սկիզբ առնելով Վերին Մժնկերտի աղբյուրներից, անցնում էր լեռնլանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով,իսկ ձորերի վրայով ջրանցքի համար կառուցվում են հատուկ կամուրջներ։Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով։
















Մխիթար Սպարապետ



Մխիթար Սպարապետ, Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար, ծնվել է XVII դարի վերջին Գանձակում։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ)։

Սպարապետի ժամանումը Սյունիք


18-րդ դարի 20-ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Այսպես՝ եթե Արցախումբնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն ՍյունիքիԱրցախն ուներ 40-հազարանոց բանակ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է վրաց Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։

Գործունեությունը Դավիթ-Բեկի մահից հետո
Դավիթ Բեկի մահից հետո զորականներն իրենց առաջնորդ կարգեցին Մխիթար Սպարապետին։Ռազմական արվեստին տիրապետելու տեսանկյունից Մխիթար Սպարապետը չէր զիջում Դավիթ Բեկին։ Դավիթ Բեկի մահից հետո առաջացան գժտություններ Մխիթար Սպարապետի և զորականների միջև,մասնավորապես Տեր-Ավետիսի հետ։Տեր-Ավետիսը ցանկանում տեր դառնալ Դավիթ Բեկի ժառանգությանը։Գժտությունների առիթ էր տալիս նաև այն հանգամանքը, որ Մխիթար Սպարապետը տեղացի չէր,այլ գանձակեցի։ Թուրքերը Արցախում հաջողությունների հասնելուց հետո իրենց ուժերը ուղղեցին դեպի Սյունիք:Միաժամանակ թուրքերի համար առաջացան այլ նպաստավոր պայմաններ. մահացել էր Դավիթ Բեկը,գժտություններ էր առաջացել հայ զորականների շրջանում, քանզի Տեր-Ավետիսն այժմ ոչ թե Մխիթար Սպարապետի կողքին էր, այլ նրա դեմ։Եվ ահա թուրքերը Սյունիքի ազատագրական ուժերի դեմ անցան լայնամասշտաբ հարձակման։Նրանք պաշարում են Հալիձորը։Տեր-Ավետիսը երկու այլ զորականների հետ գնում է թուրքական փաշայի մոտ։Վերջինս խոստանում է, որ անձնատուր լինելու դեպքում բերդին որևէ վտանգ չի սպառնա։ Թուրք փաշան իր մոտ է պահում Տեր-Ավետիսին, իսկ փաշային խոստանում են վաղն առավոտյան բաց անել բերդի դարպասները։ Մխիթար Սպարապետը տեսնելով Տեր-Ավետիսի դավաճանական քայլը, իր ընտանիքի հետ հեռանում է բերդից։Առավոտյան թուրքերը մտնում են բերդ։Թուրքերը մոռանում են իրենց խոստումներն ու սկսում են իրականացնել հայերի սպանդը։ Թուրքերը կոտորեցին բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին գերի վերցրեցին։ Թշնամին մտնում է նաև կուսանոցն ու գերի տանում բոլոր կույսերին։ Հարկ է նշել, որ մինչև զենքն իր ձեռքը վերցնելը Տեր-Ավետիսը օծված է եղել որպես քահանա և Հալիձորի դեպքից հետո նա կրկին վերադառնում է դեպի կրոն։ Թողնելով Սյունիքը, որտեղ գործել էր բազմաթիվ քաջագործություններ, իսկ վերջում դավաճանել, հաստատվում է Գաղատիայում՝ Երուսաղեմում:Երուսաղեմում բազմաթիվ ապաշխարություններից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամի համաձայնությամբ ներում է ստանում Երուսաղեմի հայոց պատրիարքից։ Հակառակ Տեր-Ավետիսի՝ Մխիթար Սպարապետը հավատարիմ է մնում Դավիթ Բեկի   սկսած գործին՝ շարունակել պայքարը թշնամու դեմ։ Մխիթար Սպարապետը նորից սկսում է զորք հավաքել։ Տարբեր տեղերում կարողացավ կոտորել նաև թշնամուն՝ վրեժ լուծելով նրանցից։ Հասավ մինչև Օրդուբադ, այդտեղից վերադարձավ մեծ ավարով՝ ավելի քան հարյուր վաթսուն ուղտաբեռ։ Օրդուբադից հետո Մխիթար Սպարապետը գնում է Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու։ Սակայն մի խումբ հայերի կողմից թշնամանք առաջացավ Մխիթար Սպարապետի դեմ, քանզի նրանք երկյուղ ունեին, որ իրենք էլ կարժանանան հալիձորցիների ճակատագրին՝ մոռանալով, որ Մխիթար Սպարապետը պայքարում էր հենց նրանց օտարների տիրապետությունից ազատելու համար։









     Դավիթ Բեկ



Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ:
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից:
1724 թ-ի սեպտեմբերի 26-ին` Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել:
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:


Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը։




Քաղաքացիական բողոքները Սիրիայում

Ամսաթիվ2011 թվական մարտի 15 — 2011 թվական հուլիսի 29
ՎայրՍիրիա
ՊատճառԳործազրկությունԿաշառակերությունԱվտորիտարիզմ
ՆպատակԲաշշար ալ-Ասադի հրաժարական, ժողովրդական բարեփոխումների անցկացում, քաղաքացիական իրավունքների ընդարձակում, արտակարգ դրության չեղարկում, արաբների ու քրդերի հավասար իրավունքներ
ՄեթոդՑույց, վանդալիզմ, դասլքություն բանակից ու ոստիկանությունից
Կարգավիճակավարտված
Հակամարտող կողմեր


Զոհված՝ 1800-2100 սպանված
Վիրավորված՝ հազարավոր
Ձեռբակալված՝ 12,617


Զոհված՝ 400-500 սպանված









Հունվար—փետրվար 2011` ցույցերի սկսում
Առաջին հակակառավարական ելույթները Սիրիայում սկսվեցին 2011 թվականի հունվարի 26-ին և կրում էին մեծ չափով պատահական բնույթ: Հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացան նոր խումբ «Սիրիական հեղափոխություն-2011» անվանմամբ, որի հիմնական նպատակն էր անցկացնել «Զայրույթի օր» Սիրիայի խոշոր քաղաքներում ընդդեմ երկրի նախագահ Բաշշար ալ-Ասադի: Քաղաքական ֆլեշմոբի անցկացման առաջին օրը ընտրվեց չորեքշաբթի` փետրվարի 4-ը: Սակայն նշանակված օրը և ժամին այն այդպես էլ չկայացավ: Առաջին վարկածով դրա պատճառը դարձավ տեղատարափը, իսկ ուրիշ վարկածով սիրիական իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունները: Ցույցը Դամասկոսում անցկացվեց միայն փետրվարի 17-ին, սակայն ցույցը արագ ցրվեց ոստիկանության կողմից:

Մարտ 2011` առաջին բախումները

Հակակառավարական ցույց Հոմս քաղաքում

Անկարգությունները Դամասկոսում և Հալեպում վերսկսվեցին մարտի 15-ին: Առաջին մասշտաբային ցույցերը սկսվեցին Դառաա քաղաքում, որը հայտնի դարձավ ինչպես «հեղափոխության օրրան»: Ցույցերի պատճառ դարձավ 15 մարդու ձերբակալությունը և խոշտանգումները, ձերբակալված դեռ մարտի 6-ին հակակառավարական գրաֆիտիի համար: Սկսվեցին բախումները ոստիկանության ու ցուցարարների միջև: Մարտի 18-ին ուրբաթօրյա աղոթքից հետո ցույցի դուրս եկան հազարավոր մարդիկ, մի քանի մարդ սպանվեց: Մարտի 20-ին ամբոխը այրեց Բաաս կուսակցության գրասենյակը և ուրիշ հասարակական շենքեր: Անվտանգության ուժերը կրակ բացեցին ամբոխի վրա: Արդյունքում Դառաաում երկօրյա բախումների ընթացքում սպանվեց 15 մարդ:

Փոքր ելույթներ անցկացվեցին նաև երկրի ուրիշ շրջաններում: Ցուցարարները պահանջում էին քաղբանտարկյալների ազատ արձակում, արտակարգ դրության չեղարկում, ինչը ձգվում էր 48 տարի: Մարտի 18-ին կայացավ մասշտաբային ցույցեր Բանիաս, Դամասկոս, Ալ-Հասաքա, Դառաա, Դեր Զոր և Համա քաղաքներում: Ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով, Ջրցաններով և ցուցարարների կոտորածներով: Ամենաքիչը 6 մարդ սպանվեց, շատերը ստացան վնասվածքներ

Մարտի 25-ին ուրբաթօրյա աղոթքից հետո, ամբողջ երկրում անցկացվեցին մասշտաբային բողոքի ցույցեր: Միայն Դառաա քաղաքում փողոց դուրս եկան ավելի քան 100 հազ. մարդ. ամենաքիչը 20 ցուցարարներ սպանվեցին: Ցույցերը անցկացվեցին և ուրիշ սիրիական քաղաքներում, ինչպիսիք են` Հոմս, Համա, Բանիաս, Ջասիմ, Հալեպ, Դամասկոս և Լաթակիա: Սպանվածների թիվը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 70 մարդ:


Ցուցարարները Դամասկոսի հարավային արվարձանում, 2011 թվականի ապրիլի 8

Ճնշումներ

Սիրիական ՕՄՕՆ-ը Դամասկոսում
Մինչև ապստամբությունը Սիրիայի կառավարությունը անցկացրեց մասշտաբային ձերբակալություններ քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ, որոնց Ասադի կառավարությունը հայտարարեց նրանց «ահաբեկիչներ»: Ձերբակալվեցին քաղաքական ընդդիմության առաջնորդներ՝ Հասսան ալ-Նաջարը, Աբբաս Աբբասը և Ադնան Մուստաֆան:

Մասշտաբային ցույցերի սկսումից հետո կառավարությունը կազմակերպեց ձերբակալությունների արշավ: Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ ձերբակալվեց են տասնյակ հազարավոր մարդիկ: Ընդունվեց օրենք, ըստ որի ոստիկանությանը և ցանկացած 18 հատուկ ծառայություններին թույլատրվում էր ձերբակալել կասկածյալին ութ ժամվա ընթացքում առանց թույլատվության: Ձերբակալության ենթարկվեցին հիմնականում երկու խմբի մարդիկ՝ քաղաքական ակտիվիստները և տղամարդիկ քաղաքում առաջացնելով ամենամեծ կասկածները իշխանության կողմից: Ձերբակալվածներից շատերը ենթարկվեցին կտտանքների, ծեծի և դաժան վերաբերմունքի: Human Rights Watch-ի տվյալներով 2012 թվականի հուլիսի 3-ի դրությամբ գործել է սիրիական հատուկ ծառայությունների առնվազն 27 կտտանքային կենտրոններ.

Նախագահ Ասադը հայտարարեց ընդդիմությանը իսլամական ահաբեկիչներ, իսկ իրեն ներկայացրեց որպես աշխարհիկ կառավարման երաշխավոր: Ապրիլի սկզբին անվտանգության խոշոր ուժերը ուղղվեցին վրանային քաղաքի՝ Լաթակիայի վրա: Մի քանի քաղաքներում ստեղծվեցին բլոկպոստեր ցույցերը կանխելու նպատակով: Չնայած ճնշմանը մասշտաբային ցույցերը մեկ ամսվա ընթացքում շարունակվեցին Դառաա, Բանիաս, Ալ-Կամիշլի, Հոմս, Դումա և Հառասթա քաղաքներում:

Զիջումներ

Ընդդիմության ցույցը Բանիաս քաղաքում

Մարտի ու ապրիլի ընթացքում սիրիական կառավարությունը հույս ուներ թուլացնել ընդվզումը առաջարկելով քաղաքական զիջումների և բարեփոխումների շարք: Կրճատվեց զինակոչը և հրաժարական տվեց Դառաա մարզի մարզպետը: Կառավարությունը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին, նվազեցնել հարկերը, բարձրացնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերը, ապահովել ավելի շատ մամուլի ազատություն, ինչպես նաև բարձրացնել զբաղվածության մակարդակը: Թվարկված խոստումներից իրականացվեց ընդամենը մի քանիսը:

Կառավարությունը ղեկավարվելով կրոնական ալավիների կողմից գնաց որոշակի զիջումների սուննիների՝ ովքեր մեծամասնություն էին կազմում Սիրիայի բնակչության մեջ և ազգային որոշ փոքրամասնությունների նկատմամբ: Այդպես չեղարկվեցին աշխատանքային վայրում ուսուցիչների ավանդական մուսուլմանական նիկաբ կրելու արգելքը: Փակվեց երկրում միակ խաղատունը: Կառավարությունը նաև քաղաքացիություն տվեց նախքինում «օտարերկրացի» անունը ստացած սիրիական քրդերի։

Ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը արտակարգ դրության չեղարկում, որը Սիրիայում գործում էր գրեթե 50 տարի: Արտակարգ դրության մասին օրենքը կառավարությանը հնարավորություն էր տալիս կամայական ձերբակալությունների և քաղաքական ընդդիմության արգելում: 2011 թվականի ապրիլի 21-ին, մի քանի շաբաթ տևաց բանավեճից հետո Բաշշար Ասադը ստորագրեց հրամանագիրը, ըստ որի չեղարկվում էր արտակարգ դրությունը: Այնուամենայնիվ հակակառավարական ցույցերը շարունակվում էին, քանի որ ակտիվիստները համարում էին բարենորոգումները շատ մշուշոտ:

Ռազմական գործողություններ
Ապրիլ 2011

Ցույցերի շարունակման հետևանքով սիրիական կառավարությունը այն ճնշելու նպատակով սկսեց օգտագործել կանոնավոր բանակը, որը դարձավ նոր փուլ էսկալացիայի հակամարտությունում: Ապրիլի 25-ին բանակը պաշարեց Դառաա քաղաքը, որը հանդիսանում էր ապստամբության կենտրոնը: Զինվորները գնդակահարում էին ցուցարարներին և խուզարկում էին ապստամբների տները. ձերբակալվեցին հարյուրավորները: Հատուկ ծառայությունները անջատում էին բնակելի թաղամասերում ջուրը, էլեկտրաէներգիան և հեռախոսային գծերը, ինչպես նաև վերցնում էին ալյուր և այլ սննդամթերքներ: Բախումները բանակի և ցուցարարների միջև, որի մի մասը այդ ժամանակ զինված էր հանգեցրեց հարյուրավոր մարդկանց մահվան: Մինչև մայիսի 5-ը ցույցերի մեծամասնությունը ճնշվեց և բանակը դուրս բերվեց քաղաքից, բացառություն փոքր կայազորի:

Մայիս 2011

Իրադարձությունները նման են Դառաայի իրադարձություններին նույնը տեղի ունեցավ Բանիասում, Հոմսում, Թելլ Քալահում, Լաթաքիայում և ուրիշ քաղաքներում: Ըստ սիրիայի մարդու իրավունքների կազմակերպության, մայիսի վերջին սպանվածների թիվը գերազանցել է 1000 մարդը.

Հունիս — հուլիս 2011

սիրիական ընդդիմության դրոշը
Սակայն ընդդիմական ուժերը դարձել էին ավելի կազմակերպված և լավ զինված: Ընդդիմության առաջին զինված ելույթը տեղի ունեցավ 2011 թվականի հունիսի 4-ին Ջիսր ալ-Շուղուր քաղաքում, Իդլիբի մարզում թուրք-սիրիական սահմանի մոտ: Ապստամբները հրկիզեցին անվտանգության վարչությունը, երբ կրակ բացեցին թաղման արարողության վրա: Դրա հետևանքով զոհվեցին անվտանգության ծառայության ութ աշխատակից, ինչից հետո ապստամբները գրավեցին շենքը և վերցրեցին շենքում գտնվող զենքերը: Բախումները ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև շարունակվեցին հետագա օրերին: Դրանից հետո անվտանգության ծառայության որոշ սպաներ անցան ապստամբների կողմը, որպես գաղտնի ոստիկանության աշխատակիցներ կրակ բացեցին զինվարների վրա, ովքեր հրաժարվում էին կրակել խաղաղ բնակիչներին: Հունիսի 6-ին սուննիական ոստիկանությունը և զինվոր-փախստականները դարան սարքեցին դեպի քաղաք շարժվող անվտանգության ուժերի շարասյունում: Վախենալով բանակի վրեժխնդրությունից ոստիկանության անդամները և փախստականները ինչպես նաև մոտ 10 հազ. քաղաքի բնակիչներ վազեցին թուրքայի սահմանի երկայնքով:

Հունիսի և հուլիսին ցույցերը շարունակվեցին այն պատճառով, որ կառավարական զորքերը ընդլայնեցին իրենց գործողությունները, կրակ բացելով ցուցարարների վրա և օգտագործելով տանկեր ցուցարարների դեմ: Հունիսի սկզբին պաշարման ենթարկվեցին Ռաստան և Թելլ-Բիսա քաղաքները, ինչպես նաև Մաարրաթ ալ-Նումանքաղաքը: Հունիսի 30-ին մասսայական ցույցեր բռնկվեցին Հալեպում՝ Սիրիայի ամենամեծ քաղաքը։ Հուլիսի 3-ին բանակը օգտագործեց տանկ Համայում, նրանից հետո, երբ քաղաքում տեղի ունեցավ մասսայական ցույց ընդդեմ Բաշշար ալ-Ասադի:

Հուլիսի 29-ին սիրիական բանակից դասալքված սպայերի խումբ հայտարարեցին Սիրիական ազատ բանակի ստեղծման մասին: Բանակը կազմված է ապստամների կողմը անցած սիրիական բանակի զինծառայողներից: Բանակի գլխավոր նպատակը Բաշշար ալ-Ասադին իշխանությունից հեռացումն էր:







 ASALA

Ստեղծումը

1975 թվականին մի խումբ լիբանանահայեր իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, տեսնելով հայկական ավանդական քաղաքական ուժերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ոչ արդյունավետ գործունեությունը և ոգևորվելով 1973 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների սպանության փաստից, որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինյալ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին կմտցնի միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել։
ՀԱՀԳԲ-ն և Լիբանանի քաղաքացիական պատերազմը


ՀԱՀԳԲ–ի մարտիկները մարզման ժամանակ
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ստեղծվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին և իր կարևորագույն խնդիրներից է համարել նաև լիբանանահայության ինքնապաշտպանությունը։ Այս առումով այն մեծ ներդրում է ունեցել զինված պաշտպանության գործում։ Հաճախ ստիպված է եղել հակադրվել հայկական քաղաքական կազմակերպություններին, մասնավորապես ՀՅԴ-ին, ինչը երբեմն վերածվել է զինված ընդհարումների։
1982 թվականին մարդկային և նյութական վնասներ է կրել, երբ Իսրայելը ներխուժել է Լիբանան։ Չնայած այդ հանգամանքին՝ ակտիվորեն մասնակցել է Իսրայելի դեմ մղվող մարտերին, պաշտպանել հայ համայնքի սահմանները և զինված օգնություն ցուցաբերել դաշնակից կազմակերպություններին, մասնավորապես՝ Պաղեստինի ազատության կազմակերպությանը։


ՀԱՀԳԲ-ի դերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն իր ակտիվ ռազմական գործողությունների շնորհիվ կրկին միջազգային քաղաքական և իրավական ասպարեզ բերեց Հայց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Աշխարհի առաջատար լրատվական ընկերություները, անդրադառնալով ՀԱՀԳԲ-ի գործունեությանը, անպայման բովանդակալից անդրադարձ էին կատարում Հայոց ցեղասպանությանն ու հայկական պահանջատիրությանը։ Պատահական չէ, որ 1981 թվականին Եվրոպական պառլամենտը (European Parliament) պաշտոնապես ճանաչեց Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը[1], իսկ 1990-ական թվականներից սկսած այդ քայլը կատարեցին նաև բազմաթիվ երկրների օրենսդիր մարմիններ։



ՀԱՀԳԲ-ն Արցախյան պատերազմում
1990 թվականից Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն իր գործունեությունը սառեցնելուն զուգընթաց ակտիվացրեց օժանդակությունն ու ակտիվ մասնակցությունը Արցախյան պատերազմին։ Կազմակերպության բազմաթիվ անդամներ առանձին խմբերով և անհատապես մասնակցեցին ինչպես ռազմական գործողություններին, այնպես էլ նյութական և ֆինանսական օգնություն ցուցաբերելուն։ ՀԱՀԳԲ անդամներ Վազգեն Սիսլյանը և Գևորգ Գյուզելյանը Վանաձորում ստեղծել և մարզել են «Մեծն Մուրադ» ջոկատը, որը կատարել է հատուկ գործողություններ ԼՂՀ և ՀՀ ամենաթեժ կետերում, և միակ ջոկատն է եղել, որն իր բարձր պատրաստվածության շնորհիվ ոչ մի զոհ չի տվել։ Ջոկատի հրամանատարն է եղել Գևորգ Գյուզելյանը։ «Վան» գործողության համակարգող, ՀԱՀԳԲ մարտիկ Վազգեն Սիսլյանը մասնակցել է Շուշիի և Աղդամի (Ակն) ազատագրմանը, սփյուռքահայ համայնքներում դրամահավաք է կազմակերպել և մեծ քանակությամբ զինամթերք ներմուծել Արցախ։ ՀԱՀԳԲ մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը եղել է ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի խորհրդականը, իսկ ՀԱՀԳԲ մեկ այլ մարտիկ՝ Մոնթե Մելքոնյանի տեղակալը։ ՀԱՀԳԲ մարտիկ Հովսեփ Հովսեփյանը մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը և իրականացրել մի շարք հատուկ գործողություններ։




Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկ

  1. Աշոտ Ա 885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած 953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7. Գագիկ Ա 990-1020
  8. Հովհաննես–Սմբատ 1020-1041
  9. Գագիկ Բ 1042-1045



Աշոտ Երկաթ


Աշոտ Բ Երկաթ
Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը։ Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ։ Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան։ Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մուսուլմանական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով։ Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.)։ Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը։ Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը։ Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ. հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային։ Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին։ Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին։ Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին։ 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում։ Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան)։ X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ։ Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա։ 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի։ Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.)։ Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ։ Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից։


Աշոտ Ա և Սմբատ Ա

Աշոտ Ա Բագրատունի

Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է։ Նա 855 թվականից եղել է Հայոց սպարապետ, 862 թվականին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը։ Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ։ Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 000-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր։ Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը։


869 թվականին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին։ Վերջինս 885 թվականին արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա։ Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը, ով հայկական դինաստիայի հիմնադիրն էր, նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ։ Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թվականին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը։



Գևորգ Գառնեցի

Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբական ամիրությունները։ Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան)։ Նա չեզոք դիրք է գրավել խալիֆայության և Բյուզանդիայի միջև՝ նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը։ 893 թվականին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ։ Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ՝ Ալանաց դուռը։


908 թվականին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը։ 909 թվականին Ատրպատականի ամիրա Յուսուֆը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն։ Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել:








ԱՍՈՐԻՔԸ Արևմուտքից սահմանակից է Միջերկրական ծովին և Փյունիկիային, արևելքից` Եփրատ գետով` Միջագետքին ու Բաբելոնին, հարավից` Անապատային Արաբիային ու Հրեաստանին, հյուսիսից` Կիլիկիային ու Կոմագենին:Բաժանվում էր Հյուսիսային կամ Վերին եվ Հարավային կամ Ստորին երկրամասերի։

Պատմություն
Հին դարեր
Ասորիքը եղել է քարավանային հնագույն հանգույց, որտեղ դարերի ընթացքում բախվել ու միախառնվել են զանազան ցեղեր ու ժողովուրդներ։
 Մ.թ.ա. III-II հազարամյակներում Ասորիքում, մասնավորապես Որոնտես գետի արքասաբեր հովտում, Դամասկոսի ու Պալմիրայի օազիսներում, գերիշխել են Խուրրի-սուբարյան և ամովրհական ցեղերը, որոնք մ.թ.ա. II հազարամյակի սկզբին անցան դասակարգային հասարակարգի։
Ենթարկվելով հզոր հարևանների նավաճումներին՝ Ասորիքը այդպես էլ չկարողացավ ստեղծել միասնական պետություն։
Եկվորների ազդեցությամբ Ասորիքի բնակչության լեզուն աստիճանաբար արամեացվեց, իսկ երկիրը նրանց անունով սկսեց հորջորջվել նաև Արամ։
Մ.թ.ա. IXդ. սկզբին Ասորիքը ասպատակեց Ասորեստանը։
 Մ.թ.ա. IXդ. վերջերից մինչև մ.թ.ա. VIIIդ. առաջին կեսը Հյուսիսային Ասորիքը ենթարկվում էր Ուրարտուին։
 Մ.թ.ա. 740-730-ական թթ. Ասորեստանի թագավոր Թգլատպալասար III Ուրարտուի Սարդուրի Բ թագավորին դուրս մղեց Ասորիքից և վերանվաճեց այն։
 Ասորեստանի կործանումից հետո Ասորիքին տիրեցին՝ մ.թ.ա. 605-ից՝ Նոր Բաբելոնյան թագավորությունը, մ.թ.ա. 539-ից՝ Աքեմենյանները, մ.թ.ա. 301-ից՝ Սելևկյանները։

Տիգրան Մեծից հետո

Ասորիքի քաղաքները, արհեստները, առևտուրը, մշակույթը վերստին ծաղկեցին։
 Մ.թ.ա. 66-ի Արտաշատի պայմանագրով Ասորիքը Հայաստանից անջատվեց և վերածվեց հռոմեական նահանգի։
 I-IVդդ., պարսկա-հռոմեական մրցակցության ժամանակ Ասորիքը ենթարկվել է պարթևա-պարսկական ասպատակություններին ու ավերածություններին։
 Այս ժամանակներում Ասորիքում հիմնվել են մի քանի մանր իշխանություններ, որոնցից նշանավոր էին Պալմիրան և Օսրոյենեն։
 Սերտ կապեր է ունեցել Մեծ Հայքի հետ, թերևս երբեմն միացած է եղել Արշակունիների թագավորությանը, որի համար հայ հին մատենագիրներն այն ուղղակի հայկական երկիր են անվանում։

IVդ. վերջից մինչև 630-ականի արաբական նվաճումները Ասորիքը բյուզանդական նահանգ էր և ռազմական հենակետ։ 661-750-ին դառնում է Օմայանների խալիֆայության քաղաքական ու մշակութային կենտրոնը։ Արաբական ցեղերի զանգվածային հոսքը փոխեց Ասորիքի բնակչության կազմը։

 Տեղացի բնակչության զգալի մասը մահմեդականացվեց։



                                    Արտավազդ Բ

Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:
Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:
Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ:

Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը:


                                 Արտաշատ

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։

Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25, 400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի (այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտնվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։

Քաղաքի բնութագիր

Քաղաքը բաղկացած է 4 թաղամասերից:

Քաղաքն ունի 6 դպրոց, որոնցից՝ մեկը ավագ է իսկ հինգը միջնակարգ, գործում է 7 պետական մանկապարտեզ, սակայն կան նաև մասնավոր հաստատություններ, նախկինում գարծել է համալսարան։ Քաղաքում գործում է մարզադպրոց և մարզադպրոցին կից ֆուտբոլային խաղադաշտ, որը տեղավորում է մոտ 3000 հանդիսական։

Քաղաքի զարդն է համարվում տեղի՝ Ամո Խարազյանի անվան Արտաշատի Պետական թատրոնը, որը տեղավորում է 500-ից ավել հանդիսական։ Այստեղ գործում է նաև մշակույթի տուն։ Քաղաքում է գտնվում նաև Արարատի Մարզային հիվանդանոցը, ինչպես նաև քաղաքային պոլիկլինիկան։

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ