Skip to main content

Հոգնակի թիվ

Հոգնակի թիվ

Կազմել տրված բառերի հոգնակիները,բացատրել օրինաչափությունները:
Ոտնաձայն-ոտնաձայներ
Հեռագիր-հեռագրեր
Կողմնացույց-կողմնացույցներ
Պատմագիր-պատմագիրներ
Լեզվաբան-լեզվաբաններ
Անցաթուղթ-անցաթղթեր
Դրամահատ-դրամահատներ
Շարասյուն-շարասյուներ
Դուստր-դուստրեր
Թաղամաս-թաղամասեր
Գինետուն-գինետներ
Մեծատուն-մեծատուններ
Առակագիր-առակագիրներ
Դաշնագիր-դաշնագրեր
Մեղվաբույծ-մեղվաբույծներ
Հանքահոր-հանքահորներ
Հանքափոր-հանքափորներ
Որթատունկ-որթատունկեր
Գործազուրկ-գործազուրկներ
Պատգամախոս-պատգամախոսներ
Նավավար-նավավարներ
Ասուլիս-ասուլիսներ
Նորածին-նորածիններ
Տեղեկագիր-տեղեկագրեր
Հերթապահ-հերթապահներ
Կավագործ-կավագործներ
Աշխատատեղ-աշխատատեղեր
Մանկավարժ-մանկավարժներ
Խաչակիր-խաչակիրներ
Կիլոմետր-կիլոմետրեր
Երկրապահ-երկրապահներ
Քարայծ-քարայծեր
Եթե բարդ բառի վերջին բաղադրիչը միավանկ է և պահպանում է իր գոյականական իմաստը, ստանում է -եր հոգնակերտ վերջավորությունը:
Եթե բարդ բառի վերջին բաղադրիչը միավանկ է, բայց ունի բայական արմատի արժեք,կամ ամբողջ բառն արտահայտում է մեկ այլ նշանակություն, ապա հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ:
Մեկուկես վանկանի բառերի հոգնակիները(այս բառերի երկրորդ վանկը կազմվում է գաղտնավանկ ը-ի օգնությամբ)կազմվում են -եր հոգնակերտ մասնիկով՝կայսրեր,արկղեր,դուստրեր,վագրեր…
Բացառություն են կազմում անգղ,արկղ,գամփռ բառերը,որոնց հոգնակի կազմությունը ունի երկձևություն.անգղեր-անգղներ,արկղեր-արկղներ,գամփռեր-գամփռներ;
Հոգնակի են կազմում նաև -իկ վերջավորությամբ՝մարդ-մարդիկ,պարոն-պարոններ-պարոնայք,տիկին-տիկիններ-տիկնայք,անձ-անձիքն-անձեր:
Խոսակցական լեզվում հաճախ -ցի վերջածանցով կազմված  բառերի հոգնակին կազմվում է -ք վերջածանցով՝գյուղացիք,քաղաքացիք,սևանցիք..Սա խրախուսելի և գրական ձև չէ:

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»