Posts

Showing posts from October, 2017
Image
                                                        Ճանաչենք Հայաստանը Շատ հետաքրքիր ճամփորդություն էր:Սկզբում գնացինք Քասախի կիրճ` Աստվածընկալ եկեղեցի, այնտեղ աղոթեցինք, նկարվեցինք  վայելեցինք սքանչելի տեսարանները: Շարժվեցինք դեպի Քուչակի Սբ. Աստվածածին եկեղեցի, իսկ հետո` Եղիպատրուշ: Փորձեցինք օգնել գյուղացիներին և սկսեցինք կարտոֆիլ հավաքել: Այնուհետև կրակ վառեցինք և մեր հավաքած կարտոֆիլները եփեցինք ու համտեսեցինք. այնքան համեղ էին.... Գնացինք նաև Պողոս—Պետրոս եկեղեցի, բայց ոչ ավտոբուսով: Մենք մեր ճանապարհը շարունակեցինք բեռնատարով: Ես շատ ուրախ էի, որովհետև նայում էի իմ ընկերների դեմքին և տեսնում՝ ինչքան ուրախ էին, նայում էի իմ դասատուի աչքերին և տեսնում էի, թե ինչքան էր անհանգստանում  մեզ համար: Հեռվում երևում էր եկեղեցին ու ջրամբարը. հրաշալի տեսարան էր: Գնացինք ջրամբարի մոտ, նկարվեցինք: Դրանից հետո գնացինք մեր վերջին կանգառը՝ Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի, նստեցինք, խենթություններ արեցինք, ծիծաղեցինք, մտերմացանք իրար հետ։ Իսկ հետո վերադարձանք Երեւան: Ես հավանեցի ճա