Skip to main content

Հայոց լեզու


1. Վերլուծիր տրված նախադասությունները 
11-երի նախ.



1.Կետադրիր և լրացու բաց թողած տառերը։


Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկակնք էր։
-Պարո՛ն, հասանք,- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։
Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի՝ հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։
Նրա ռունգերը ջղագրգիռ թրթռացին, սիրտը թպրտաց, կուրծքն անհանգիստ ելևէջեց։
Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան անակնկալ էր այդ երգը օտարության մեջ։ Ուրեմն՝ իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողած կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ընդարմացած նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ո՞վ բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գրգռված ուղեղի մտացածին պատրանք։ Եվ այդ երգը ահա գալիս էր՝ տակնուվրա անելու իր խռովահույզ հոգին։

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա,ակնապիճ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ, տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշրը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

2.Առաջին երկու նախադասությունից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց քերկանական հատկանիշները՝ անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։

1.Ուշադրության-եզակի,սեռական հոլով, -ա հոլովում

2.Ավանդությունները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով

3.Լեռնաշխահի-եզակի,առարկա,սեռական հոլով

4.հուշարձանները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով

5.կոթողները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով

6.ձիերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով

7.լեռնաշղթաների-հոգնակի,առարկա,սեռական հոլով

8.խոչընդոտները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով

9.ձորերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով





Քերականական աշխատանք


Առաջադրանքներ. շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված նախադասությունները։

Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
Այժմ անձրևում է։
Վերջապես խախտվեց լռությունը։
Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

2. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։


Ոսկեհանդերձ աշուն էր։ Անընդմեջ մաղում էր տաղտկալի անձրևը։ Նստած իր այգու տախտակամած քողտիկում՝ ալեզարդ, թավ ընչացքներով ութսունիննամյա Եղիազար պապը խելացի աչքերով, խոհուն, կիսախուփ պատուհանից լռելյայն նայում էր Արագածի մշուշով երիզված ձյունափակ գագաթներին։ Ներանձնացած ի՞նչ էր խորհում, դժվար էր գուշակել։ Տասնինը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը, նա ներամփոփ տարավ այդ վիշտը, և թվում էր հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ, նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին ան-ա-րում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օգտակար լինելու պատրաստակամությունը։

Մեղմ արծաթահնչյուն ձայնով սիրում էր խրատել.- Մարդը բարությամբ է գեղեցիկ։
       




  1. Լրացրու տառերը և կետադրիր

Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ուղտի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ, գիտեր որձաքարով(բազալտ) սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով` գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին . մեկ ինը տարի առաջ անդրանիկ որդուն թաղելիս և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի վտանգը գա ու փեշիցդ բռնի, պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։



                           Դերբայական դարձված

  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
  2. Այս իշխանիկն էր ահա կցանկանահաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
  3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան` օրվա նորություններն իմանալու։
  4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ`նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
  5. Լիովին սթափվեց`տեսնելով Միքայելին։
  6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
  7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները»նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
  8. Հողաչափի գալուց հետոխոսք ու զրույցն ավելի շատացավ։
  9. Ձմռան երկար գիշերներից հոգնած՝գյուղացիները արևկող էին անում։
  10. Վրանից ելնելով՝ Աշոտ թագավորը դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
  11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին` մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
  12. Նա շատ էր տխրել`լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
  13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
  14. Վերադառնալով հայրենիք` հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
  15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով`Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։
  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։


Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված:Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը:Պատանին,վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահուպ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը:Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը :Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների, ծեքծեքող գեղուհիների սերը:

Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ և անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը:Սպասեց, սպասեց, և բացող չեղավ:Բախեց նա վերստին, բայց,ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։



       Քերականական աշխատանք


Երբ Փարիզում, էի մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։
Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս, մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։
-Զարհուրելի բան է աշխարհը,- ասաց ընկերներիցս մեկը,- քանի դեռ աղքատ կա շուրջդ՝ երջանիկ չես կարող լինել։

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
11-րդ


Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր: Մի քանի ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվելել էին կայսրության բոլոր կողմերը,նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին: Խաղերի մրցակարգը՝ վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր:


Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանձ տաճարներն ու հուշարձանները:


Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները:


Երբ ձայնեց եղջերափողը,ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝հուժկու մարմիններով.նրանք տանում էին կայսեր պատգարակը:

3.Սյունակներից ընտրիր մեկական արմատ և կազմիր բարդ բառեր.
11-րդ1


Բարե(ի)հույս-բարեհամբույր,բարյացակամ, բարեսիրտ, բարեգործություն


Նավաբեկություն-նավատորմ, նավավար, նավաբախում


Ցայգլույս-ցայգաբաց, ցայգազգեստ, ցայգաթիթեռ


Ս(ու)րճաղաց-սրճագույն, սրճաման, սրճահատիկ


Քարակարկառ-քարաշեն, քարաբաղնիս, քարակերտ


Չքահանդես-պարահանդես, դիմակահանդես


Թույլ– թուլամորթ, թուլակամ

4. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.
Առինքնել– գրավել,հրապուրել, գռփել– խլել, կորզել, կողոպտել, աղճատել– աղավաղել, փչացնել, դաջել– տպել, դրոշմել, խծուծել-խծուծով անցք՝ ճեղք կալնել, ծեփել, մածել, տարակուսել– երկմտել, կասկածել, երկբայել, կարապետ-առաջնորդ, ուղեցույց, ռահվիրա, քաջք- բարի կամ չար առասպելական ոգի, դև, դշխո-թագուհի, առհավատչյա-գրավական, գրավ, երաշխիք, բացարկ– մերժում, տարտամ-դանդաղ, համաշարժ, անամոք-անսփոփ, վշտալից, անարգ-ստոր, նվաստ,անպատիվ, ապիկար-անկարող, անձեռնահաս, ապաշնորհ, անըդունակ:

         
  1. Նախորդ դասի կետադրական առաջադրանքի վերլուծություն։
  2. Լրացրու տառերը և կետադրիր։





Վարդանը սփրթնեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով,և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժը իր թիկունքում զգալով՝ վճռեց կռվել մինչև վերջին շունչը։
Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ,սկսվեց մի ահավոր նախճիր։ Մատյան գունդը ընկրկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփոթված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց,բայց իսկույն ևետ մխրճվեց աջ թևը՝ Սունյաց ուխտադրուժ զորագնդերի մեջ,որոնք, չկարողանալով անդրադարձնել այդ հուժկու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։
Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը,այդ անարվեստ բայց ոգելից կռիվը։
Թվում էր՝ վրիժարու դարերի կուտակված զայրույթն էր պորթկում բռնակալների դեմ։

3. Հաշվիր, թե բարդ նախադասությունների կազմում քանի բաղադրիչ նախադասություն կա։ Որոշիր՝ ինչ հարաբերությունների մեջ են այդ բաղադրիչ նախադասությունները (համադասական, թե ստորադասական)։

4. Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրու անուղղակի։





1. Սուրենը ինձ ասաց, որ ինքը չի առարկում, և այդ մասին հայտնեմ եղբորս։

2. նա ասաց հորը, որ ինքը տանը կմնա, մինչև  նա աշխատանքիից գա։

3. Սմբատը հարցրեց իր հյուրին, թե նա  երբ է վերադարձել, և ինչ պետք է անեն իրենք նրան օգնելու համար։

4. Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։

5. Ոստիկանը քեզ ասաց, որ դու քո գործն արդեն ավարտել ես, և հիմա իրեն պիտի օգնես։

6. Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ ու քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը , հեռանա այստեզից ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել։

7. Տանտերը ասաց Սուրենին, որ այսօրվա նրա վարմունքը ու ձևերը միանգամայն ազնվակի են, և դրանք զարմացնում են իրեն ու իր հյուրերին։






  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
16

Դեռ ավտոբուս չնստած՝ հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին՝ Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին,ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ։ Ասացի,որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։


Երբ ավտոբուսը կանգնեց,որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյան բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք,ապշեցուցիչ տեսարան․ աստվածաշնչյան լեռը՝ ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել՝ արևով ոսկևորված գագաթը ամպերի մշուշաքողի մեջ։ Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ՝ ակնդետ նայում էր։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։

2. Հաշվիր՝ քանի՞ ստորակետ ես օգտագործել։ Փորձիր առանձնացնել այն նախադասությունները, որտեղ երկրորդական նախադասությունն է գլխավորից առանձնացած։ Հուշում՝ դրանք նաև միանում են ստորադասական շաղկապով կամ շաղկապական ուրիշ բառով՝ դերանուն, վերաբերական և այլն։



Դեռ ավտոբուս չնստած հիշեցիոր Գեղարդի ճանապարհին՝Ողջաբերդի մոտ է Չարենցիկամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցինու նազարմացավոր Չարենցին գիտեմԱսացի, որ Ուկրաինայիում վաղուց հայտնի են նրաբանաստեղծություններըԵրբ ավտոբուսը կանգնեց, որմաքարե սանդուղքներով՝ բլուրն իվեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարըև մեր աչքերի առջև բացվեցմի վեհաշուքապշեցուցիչ տեսարանաստվածաշնչյան լեռը՝ ձյունաճերմակ Արարատըհպարտորեն վեր էր խոյացել արևով ոսկևորված գագաթը՝ ամպերի մշուշաքողի մեջՀափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ ակնդետ նայում էիԹափանցիկ մշուշի մեջփռվել էր Արարատյան դաշտըորտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը ևվաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել:












Գործնական քերականություն


1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց,թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց,որ տեսել է,շատ գեղեցիկ փողոցներ է տեսել,բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում:Դա Նայիբի Քուչեն է: 
Բանաստեղծը պարզաբանեց,որՆայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:
Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:-Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը-Հեռու գարունքին  ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը:                                                                                                              Հանավանքից մի շինական, պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա-Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա-Տատի այդ տարօրինակ  պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին-Ամռան շոգին առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր-Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:
Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:
Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
3.Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:-Քարանձավով անցնելիս շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:-Գյուղ չհասած՝բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:-Ձիերը՝վախեցած անգղների կռնչոցից,խլշեցին ականջները ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը: – Օտարությունից վերադարձող ընկերոջը դիամվորելու համար եկել էր Երևան:
9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:-Արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:-Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:-Նա աղմկոտ էր շնչում,բայց ոտքերը անաղմուկ էր դնում փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:-Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:-Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:-Խոտերը շատ լավ քողարկում էին բույնը:
10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ ծնողներով,ընկերներով,հողով,քրոջով,ջրով
Կարոտել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,քրոջը,հայրենիքը,արևը
Սիրել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,քրոջը,հայրենիքը,արևը
Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):
Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց` հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ՝ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):
Նախադասությունները կետադրի՛ր:
Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներից վար սահելով՝ իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև ընկավ:
Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:




 Ստուգում 2
                           
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.
    1) մանր-, միջօր-, ան-անալ, այժմ-ական
    2) Սևանհ-կ, ծով-զր, հր-շ, գոմ-շ
    3) նախօր-, մանր-աբան, հն-աբան, ան-
    4) վայր-ջք, ամենա-ական, դող-րոցք, երբև-2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.
    1) հեք-աթ, մատ-ան, պատ-ն, գործուն-
    2) առօր-, շաբաթօր-կ, հարսն-կ, Արաքս-
    3) միլ-րդ, Բեն-մին, Երմոն-, Լ-նա
    4) Մար-ամ, այծ-մ, լ-րդ, լռել-յն
    3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.
    1) ար-ասիք, ար-ահատանք, գր-ամոլ, վար-ել
    2) բա-ոսուհի, դա-անակ, շա-անակ, դրասան-
    3) զի-զա-, ճա-ճ-ել, հա-ա-, անհար-ի
    4) թա-ուհի, ար-ելք, սայթա-ել, ձիր-
    4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն.
    1) տա-որոշել, ու-եպայուսակ, ու-ագրություն, երե-րբիչ
    2) տա-ական, ու-ակի, ֆի-ական, ըն-իմակաց
    3) ըն-արմանալ, բարօ-ություն, հե-են, Վիե-ա
    4) խճու-ի, հո-երգակ, վշտա-ուկ, տա-օրինակ
    5. Ո՞ր բառում թավ գրված ե-ն է չի արտասանվում.
    1) զուգերգ
    2) տասներեք
    3) օրհներգ
    4) կիսաեփ
    6. Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում.
    1) կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/
    2) վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/
    3) ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ /հավետ/
    4) ի /նշան/, վայր /ի/ վերո, սարդ /ոստայն/, արև /կող/
    7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
    1) Օնորե Դը Բալզակ, Յուրի Երկայնաբազուկ, Եղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «Սասնա Ծռեր»
    2) Մովսես Մարգարե, Լեռնային Արցախ, Գայլ Վահան, Աշոտ Ողորմած
    3) Նոր Զելանդիա, Բարձր Հայք, Արաբական Էմիրություններ, Տիգրան Մեծ Առաջին
    4) Երվանդ Սակավակյաց, Թովմա Արծրունի, Արևմտյան Հայաստան, Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս
    8. Ո՞ր բառում է ույ երկհնչյունը սղվել.
    1) կուրացուցիչ
    2) բուսակեր
    3) կապտավուն
    4) բնավեր
    9. Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա.
    1) ոսկյա մատանի
    2) ամպամած երկինք
    3) անաչառ քննադատ
    4) լացող ուռենի
    10. Նշվածներից ո՞ր գլուխը չկա Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքում.
    1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»
    2) «Միջին պատմություն մեր նախնիների»
    3) «Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»
    4) «Մեր հայրենիքի պատմության ավարտը»
    11. «Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրա գեղեցկությունը տեսնելով` Խալիֆայի հարկահանները ուշակորույս են լինում/.
    Արևուն կասեր. «Դու դուրս մ’էլներ, ես դուրս էլնեմ»:
    1) Դեղձուն Ծամ
    2) Ծովինար
    3) Խանդութ
    4) Արմաղան
  2. Ո՞վ է ասել.
    «Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»:
    1) Գր. Նարեկացի
    2) Ներսես Շնորհալի
    3) Սայաթ-Նովա
    4) Ֆրիկ13. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
    1) լեզվի հարցին
    2) գրականության բովանդակությանը
    3) հերոսի ընտրությանը
    4) հայ եկեղեցու պահպանությանը
    14. Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.
    Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
    եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
    Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ…
    1) գրաբար
    2) արևմտահայերեն
    3) միջին հայերեն
    4) արևելահայերեն
    15. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
    Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
    զՔեզ կալցին քաջք,
    Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…
    1) «Տիգրան և Աժդահակ»
    2) «Հայկ և Բել»
    3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
    4) «Արտաշես և Արտավազդ»
    16. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.
    1) Բուզանդ
    2) Եղիշե
    3) Փարպեցի
    4) Ագաթանգեղոս
  3. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
    1) ազատ
    2) «դրամ-դրամ շէքերով»
    3) «ճորով»
    4) «խընծորով»18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
    1) Քանի~ ձեռքից եմ վառվել
    2) Լույս տալով եմ ըսպառվել
    3) Հուր եմ դառել` լույս տըվել
    4) Վառվել ու հուր եմ դառել
    (Հովհ. Թումանյան)
    1) 1, 2, 4, 3
    2) 4, 3, 1, 2
    3) 1, 4, 3, 2
    4) 1, 4, 2, 3
    19. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.
    1) Քուչակ
    2) Ֆրիկ
    3) Շնորհալի
    4) Սայաթ-Նովա
    20. Ո՞ր թվականին է լույս տեսել «Վերք Հայաստանի» վեպը.
    1) 1848թ.
    2) 1858թ.
    3) 1865թ.
    4) 1850թ

          

                        Գոյանկանի առումը
Գոյանկանի առումը ցույց է տալիս խոսողին հայտնի կամ անհայտ գոյական: Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս խոսողին հայտնի, ծանոթ առարկա: որոշյալ առումն արտահայտվում է –ը կամ –ն հոդերի օգնությամբ: 
Օրինակ`
գիրք-գիրքը
աղջիկ-աղջիկը
աշակերտ-աշակերտը
Բաղաձայնով վերջացող բառերի վրա ավելանում է –ը հոդը:



Ձևաբանություն

Հայերենն ունի տասը խոսքի մաս՝


գոյական,ածական,թվական,դերանուն-Անուն խոսքի մասեր
խոսքի մասերը լինում են՝ թեքվող և չթեքվող
թեքվող են՝գոյ,բայ,և մասամբ դերանունը։
բայ,մակբայ,կապ,շաղկապ,ձայնարգություն,վերաբերական
խոսքի մասերն իրարից տարբերվում են իրենց արտահայտած բառի մասով,քերականական կարքերով,կազմության առանձնահատկություններով,շարահյուսական գործառույթով։
Խոսքի մասերը լինում են՝
 նյութական իմաստ արտահայտող-գոյական, ածական, դերանուն, թվական, մակբայ։
Քերականական իմաստ արտահայտող- կապ, շաղկապ

Վերաբերմունքային իմաստ արտահայտող- ձայնարկություն, վերաբերական





Այգի-այգին
առու-առուն
տղա-տղան
Ձայնավորով վերջացող բառերի վրա ավելանում է –ն հոդը:
Բաղաձայնով վերջացող բառի –ը հոդը կարող է փոխվել –ն-ի, եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով կամ -Ը գաղտնավանկ պարունակող տառակապակցությամբ:
Աղջիկը գնաց:
Աղջիկն ասաց:
Որոշ բառեր հայերենում հոդ չեն ստանում:
Դրանք են`անձիք, մարդիկ, տիկնայք, պարոնայք:



Մեկ ու կես վանկանի բառերի (այս բառերի երկրորդ վանկը կազմվում է -ը ի օգնությամբ) կազմվում են -եր մասնիկով:

Կայսր-կայսրեր
Արկղ-արկղեր
Դուստր-դստրեր
Վագր-վագրեր

Հոգնակիի կազմությունը ունի երկձեւություն՝
Անգղ-անգղեր
Արկղ-արկղեր
Գամփր-գամփրեր

Հոգնակի են կազմում նաեւ -իկ,-իք վերջավորության.
Մարդ-մարդեր-մարդիկ
Պարոն-պարոններ-պարոնայք
Տիկին-տիկիններ-տիկնայք
Անձ-անձեր-անձինք

Խոսակցական լեզվում հաճախ -ցի վերջածանցով բառերի հոգնակին կազմվում է -ք վերջածանցով՝գյուղացիք,քաղաքացիք... 
Սա խրախուսելի ձև չէ։



Կազմել տրված բառերի հոգնակիները, բացատրել օրինաչափությունները:
Ոտնաձայն-ոտնաձայներ (—եր, քանի որ եթե բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
հեռագիր-հեռագրեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
կողմնացույց-կողմանցույցներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
պատմագիր- պայմանագրեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
լեզվաբան-լեզվաբաններ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
անցաթուղթ-անցաթղթեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
դրամահատ-դրամահատներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
շարասյուն-շարասյուներ (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
դուստր-դուստրեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
թաղմաս-թաղամասեր  (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
գինետուն-գինետներ (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
մեծատուն-մեծատուններ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
առակագիր-առակագիրներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
դաշնագիր-դաշնագիրներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
հանքահոր-հանքահորեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
հանքափոր-հանքափորեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
որթատունկ-որթատունկներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
գործազուրկ-գործազուրկներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
պատգամախոս-պատգամախոսներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
նավավար-նավավարներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
ասուլիս-ասուլիսներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
նորածին-նորախիններ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
տեղեկագիր-տեղեկագրեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
հերթապահ-հերթապահներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
կավագործ-կավագործներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
աշխատատեղ-աշխատատեղեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
մանկավարժ-մանկավարժներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
խաչակիր-խաչակրեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
կիլոմետր-կիլոմետրեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)
երկրապահ-երկրապահներ (—ներ, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը բայ է)
քարայծ-քարայծեր (—եր, քանի որ բարդ բառի երկրորդ արմատը գոյ. է)

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ