Skip to main content

Հասարակագիտություն







Մարդու իրավունքների միջազգային օր


Արդեն բոլորիս հայտնի է, որ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու Իրավունքների Հռչակագիրը։ 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու Իրավունքների Միջազգային օր։Մարդու Իրավունքների Հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները։ Հռչակագրում ներկայացված են հոդվածներ, որոնք անխախտելի են և առանց ազգային, ռասսայական կամ կրոնական խտրականության վերաբերում են բոլոր մարդկանց։  Մենք բավականին մանրամասն ուսումնասիրեցինք այդ հոդվածները, և ծանոթանալով նաև մեր երկրի Սահմանադրության երկրորդ գլխում զետեղված հոդվածներին, որոնք նույնպես վերաբերվում են մարդու իրավունքներին, կատարեցինք համեմատական բնութագրումներ, քննարկումներ։ Պարզվեց, որ մեր Սահմանադրությամբ ընդունված հոդվածներից շատերն իրենց բնույթով ու բովանդակությամբ նման են ՄԱԿ-ի կողմից ընդունված հռչակագրի հոդվածներին։ Պարզվում է նաև, որ աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունը վավերացրել է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, և առաջավոր երկրների սահմանադրությունը համապատասխանեցված է Հռչակագրին։ Ահա, և պարզեցինք, թե որտեղից է գալիս մեր Սահմանադրության համապատասխան հոդվածների նմանությունը։ Ինչևիցե, ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեզ բոլորիս Մարդու Իրավունքների Միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում բոլորիս մարդուն արժանավայել կյանքի իրավունքի իրագործում։ Իսկ դրան հասնելու համար կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի առաքելությունը պիտի լինի՝ Օգնել մարդկանց, և իմանալ ու պաշտպանել մեր իրավունքները։

«Իշխանություն» և «Ինքնիշխանություն»




Պետական ինքնիշխանությունը։ ունի 
հատկանիշներ,իրավունքներ, ներքին և արտագին ինքնիշխանություններ․ ինքնիշխանություն բառը նշանակումէ գերագույն իշխանություն, բայց պեության ինքնիշխանությունը հայտնվում է երկրի ներսում ,պետական իշխանության գերակայությամբ և արտագին հարաբերություններում անկախությամբ

Պետական իշխանությունը։ ենդադրվում է իշխող և կառավարվող, նա հասարակության անհրաժեշտ տարնէ, իշխանությունը կարավարում է,կանոնագրում է հասարակությունը երկիրը։Գոյությոն ունեն իշխամության տեսակներ որոնք են; կուսակցական, կրոնաեկեղեցական, խմբայի,ընտանեկան, համայնքի և այլն։Իշխանությունն նաև ունի իր հատկանիշները։

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։
Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։
Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։

Պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներՊետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն ենորոնց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերըԲացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական  և փոխզիջումային բնույթըՄեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքինիսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների (տնտեսականքաղաքականսոցիալականհոգևոր և այլն)։ 
Պետության ներքին գործառույթները կենսագործվում են հասարակության ներքին կյանքումԴրանք լուծում են տնտեսականսոցիալականքաղաքականիրավական կազմակերպչականկրթական,մշակութայինդաստիարակչական խնդիրներըՊետության ներքին գործառույթներում կարևոր տեղունեն նաև առողջապահությանազգագրականէկոլոգիական և զանազան այլ խնդիրների կարգավորումըբնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն։ 
Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանըմյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններինՊետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետ տնտեսականտեխնիկականմշակութայինսոցիալական և այլոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համարԿարևոր տեղ ունեն երկրի սահմաններիտարածքային ամբողջականության պահպանումընրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը,բնակչության անվտանգության ապահովումը և այլն։
Պետության արտաքին գործառույթներն օրինաչափորեն բխում են ներքին գործառույթներից և հանդիսանում են դրանց շարունակությունըՄիաժամանակ արտաքին գործառույթները հակադարձ ներգործություն են ունենում ներքին գործառույթների վրաԱյսպեսօրինակերկրի ներսում տնտեսությանքաղաքականության և մշակույթի ոլորտներում պետության գործունեությունը հաճախակի և զգալիորեն կախված է արտաքին պայմաններիցարտաքին տնտեսական և մշակույթային կապերիցԴա հատկապես երևում է ներկա պայմաններումերբ ի հայտ են եկել այնպիսի կազմավորումներինչպիսիք են ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿԱՊՀ և այլն:

Կառավարության լիազորությունները

Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։
Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով։
Կառավարությունը՝
1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.
2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.
3) կառավարում է պետական սեփականությունը.
4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը.
4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.
5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.
6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.
7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ.
8) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ։


Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն.




Արդի սահմանադրագիտության մեջ սահմանադրական սկզբունքները բնորոշվում են որպես կոնկրետ պետությունների սահմանադրություններում ամրագրված հիմնարար ելակետային դրույթներ, որոնք պայմանավորում են սահմանադրաիրավական կարգավորման առարկա հանդիսացող հասարակական հարաբերությունների բովանդակությունը: Սահմանադրական սկզբունքները կարող են վերաբերել ինչպես պետության ամբողջ սահմանադրական կարգին, այնպես էլ նրա առանձին ինստիտուտներին, ինչպիսիք են քաղաքական համակարգը, մարդու քաղաքացու սահմանադրաիրավական կարգավիճակը, պետության տարածքային կազմակերպումը այլն: Դրանցով է մեծապես պայմանավորված սահմանադրության բովանդակությունը:
Գործադիր իշխանությունը պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկն է, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորություննեի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։


Արտահերթ խորհրդարանական ընտրություններ


Դեկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նշեմ, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։
Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 779 մարդ: ԿԸՀ-ի տեղեկացմամբ էլ , ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին կհետևեն ինչպես տեղական 22, այնպես էլ օտարերկրյա մի շարք դիտորդական առաքելություններ։ Դրանց թվում են՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ), ԵԽԽՎ-ն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական խորհրդարանը, ՍԻԼԲԱ-ն(Ազատության և ժողովրդավարության նախաձռենությունների աջակցություն), Ի ԷՆԻ ԷՄ Օ-ն (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։
Ընդհանուր առմամբ, ոստիկանության տեղեկացմամբ, Հայաստան են ժամանել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:





Ջորջ Օրուել,«Անասնաֆերմա»,վերլուծություն

«Մենըր» ֆերմայի տերը Ջոնզն էր: Նա ուներ շատ կենդանիներ, բայց լավ չեր պահում կենդանիներին։ Կենդանիները էլ չէին կարողանում իրեն հանդուրժել, որոշեցին վռնդել Ջոնզին ֆերմայից։ Դա նրանց մոտ հաջողվեց, նրանք վռնդեցին Ջոնզին։ Առանց Ջոնզի նրանք շատ լավ էին ապրում։ Կենդանիների մեջ կային մի քանի խելացի խոզեր,ովքեր իրանք էին կառավարում ֆերման:Նրանք «Մենըր» անվանումը փոխեցին «Անասնաֆերմա» -ով, ընտրեցին «Անգլիայի գազանները» երգը և կազմեցին յոթ պատվիրաններ,որոնց համաձայն կենդանիները չպետք է անեն բաներ,որոնք բնորոշ են մարդուն։ Իրանք աշխատում էին և շատ ուրախ էին, չնայած խոզերը մյուս կենդանիներից ավելի քիչ էին աշխատում, բայց մյուս կենդանիները դրան էլ էին համաձայն։ Անցան տարիներ սկսեցին խնդիրներ առաջանալ, խոզերը իշխում էին մյուս կենդանիներին, մորթում էին նրանց։ Նրանք շփվում էին մարդկանց հետ և խախտում էին յոթ պատվիրանները՝ Նրանք քայլում էին երկու ոտքի վրա,հագնում մարդկանց հագուստ,քնում անկողիններում և անում այն ամենը,ինչ բնորոշ է մարդուն:Ֆերմայում գտնվող մյուս կենդանիները ստրուկի նման աշխատում էին։ Ժամանակի ընթացքում սկսեցին կենդանիները մարդկանց խոզերից չտարբերել։ Իմ կարծիքով այս վեպը իրականությանը նման է, մեկ մեկ երբ վատ մարդկանց ենք նայում չենք տարբերում խոզերից։ Վեպը շատ տպավորիչ էր։














Վերածննդի մշակույթ




Վաղ վերածնունդ (XV դ. Սկիզբ – XV դ. վերջ)
Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։

 Բարձր վերածնունդ (XV վերջ – XVI դ. առաջին 20-ամյակ)
Վերածննդի շրջանի բարձրակետը համընկնում է 16- րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը։ Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով։ 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն։ Բախումների ողբերգականությունը հերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները:


Ուշ վերածնունդ (XVI դ. – 1590-ականներ)
1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները՝ Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում՝ Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տ
փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։արածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային:



Ջորջո Բարաբարելլի դա Կաստելֆրանկո, հայտնի է որպես Ջորջոնե (իտալ.՝ Giorgio Barbarelli da Castelfranco, Giorgione) (ծնվել է մոտավորապես 1477 թվականին, մահացել է 1510 թվականին), իտալացի նկարիչ, ՎերածննդիՎենետիկյան գեղանկարչության դպրոցի մեծագույն ներկայացուցիչ։
Վերածննդի շրջանի վենետիկյան արվեստը հանդիսանում է իտալական արվեստի անբաժան և կարևորագույն մասը։ Ջորջոնեն վենետիկյան փայլուն ծաղկում ապրած գեղանկարչության հիմնադիրն է, վենետիկյան դպրոցի առաջին ներկայացուցիչն, ով պատկանում է վերածննդի դարաշրջանին։
Վազարին գրում է, որ Ջորջոնեն իր ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է ազնվական և բարի համբավ, իսկ իր կեղծանունը, որը նշանակում է «Մեծ» ստացել է «հոգու մեծության» համար։ Նա հայտնի էր ոչ միայն որպես նկարիչ, այլ նաև որպես այդ ժամանակաշրջանի Վենետիկի հրաշալի երաժիշտներից մեկը։ Վազարիի խոսքերով նրա երգն ու նվագը համարվում էին աստվածային։

Աշխատանքներ

Մեզ են հասել շատ քիչ աշխատանքներ, ինչպես Ջորջոնեից, այնպես էլ նրա արհեստանոցից։ Սակայն պետք է նշել, որ 1958 թվականին Վենետիկում անցկացված առաջին ցուցահանդեսը՝ Ջորջոնեի և «ջորջոնեականներին» նվիրված, հնարավորություն տվեց ոչ միայն հստակեցնել նկարչի աշխատանքների խումբն, այլ նաև նրան վերագրել մի շարք, մինչ այդ վիճելի, աշխատանքներ։
Համեմատաբար վաղ շրջանի (մինչև 1505 թվական) աշխատանքների թվին է պատկանում «Հովիվների երկրպագությունը» Վաշինգտոնի թանգարանից և «Մոգերի երկրկրպագությունը» Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Երկրորդ նկարի մասնատվածությունն ու գույնի խստությունը ցույց է տալիս վարպետի ձգտումը հերոսի ներքնաշխարհը փոխանցելու հարցում։
Հավանաբար, 1504 թվականին Տուցիո Կոստանցոն պատվիրում է Կաստելֆրանկոյի Սուրբ Լիբերալե տաճարի Սուրբ Գևորգ կապելլայի խորանային նկարը։ Այժմ «Մադոննա Կաստելֆրանկո» անվամբ հայտնի այս նկարը նախատեսված էր տաճարի խորանի համար։ Նկարչին հանձնարարվել է վերցնել հորինվածքի ավանդական թեմա, բայց հեղինակը տալիս է թեմային բոլորովին նոր, անսովոր լուծում։
Իր վաղ և հասուն շրջանի աշխատանքներում Ջիորջոնեն անմիջականորեն կապված է եղել այն մոնումենտալ հերոսականացված գծի հետ, որը ժանրային պատմողականի հետ անցնում է ամբողջ կվատրոչենտոն և որի ձեռքբերումների վրա են հենվում Վերածննդի դարաշրջանի վարպետներն։
1505-ից սկսվում է նկարչի գեղարվեստական հասունության շրջանը, որը շուտով ընդհատվում է մահացու հիվանդությամբ։ Այս կարճ հնգամյակում նա ստեղծել է իր հիմնական գլուխգործոցները՝ «Հուդիթ», «Որոտ», «Քնած Վեներան», «Համերգ» և մի քանի դիմանկարներ։
Ջորջոնեին հետաքրքրում էր ոչ թե անհատական արտահայտված բնավորության անկրկնելի ուժը, այլ ավելի կոնկրետ հոգևոր վիճակը, որում գտնվում է մարդը։ Այդ պատճառով նրա աշխատանքներում բացակայում է բնավորության դիամանկարային կոնկրետությունը, ինչը, որոշակի բացառություններով (Միքելանջելո), իշխում է Վերածննդի վարպետների մոնումենտալ աշխատանքներում։ Բացի այդ Ջորջոնեի ստեղծագործությունները մոնումենտալ չեն։ Որպես կանոն, ոչ մեծ չափերի են։ Ուղղված չեն մարդկանց մեծ զանգվածներին, նախատեսված են նուրբ ներաշխարհ ունեցող արվետասերի համար։ Դրանում է վարպետի յուրահատուկ հմայքն ու որոշակի սահմանափակումները։
Ջորջոնեի համար բնորոշ չէ դիմանկարային սրությունը։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրա կերպարները, դասական անտիկ արվեստի նման, զուրկ են կոնկրետ յուրօրինակությունից։ Նրա մոգերը «Մոգերի երկրպագությունը» և փիլիսոփաները «Երեք փիլիսոփա» աշխատանքներում միմյանցից տարբերվում են ոչ միայն տարիքով, այլ ամբողջ անհատական կերպարով։ Սակայն փիլիսոփաները կերպարների ինդիվիդուալ տարբերությունների հետ մեկտեղ դիտվում են ոչ թե արպես անկրկնելի, վառ, դիմանկարային բնորոշմամբ անհատականություններ կամ առավել ևս երեք տարիքների պատկերում (պատանի, հասուն տղամարդ, ծերունի), այլ մարդկային հոգու տարբեր կողմերի արտահայտում։
Իդելական և կոնկրետ կենդանի մարդու յուրօրինակ սինթեզ են հանդիսանում Ջորջոնեի դիմանկարները։ Նրա, առավել բնորոշ դիմանկարներից է Անտոնիո Բրոկարդոյի՝ մոտ 1508-1510, Բուդապեշտի թանգարանում պահվող դիմանկարը։ Դրանում, անկասկած, հստակորեն փոխանցվում են ազնվական երիտասարդի անհատական դիմանկարային առանձնահատկությունները, սակայն դրանք մեղմացված են, ենթարկվում են բացարձակ մարդու կերպարին։ Երիտասարդի ձեռքի ազատ շարժումն, էներգիան, որն զգացվում է ազատ, լայն հագուստի տակ քողարկված մարմնում, գունատ, թուխ դեմքի, կիսաթեք գլխի ազնվական գեղեցկությունը, մեծ ընդգծված բերանի կոնտուրի գեղեցկությունը, մտածող երազկոտությունն ստեղծում են ազնվական ուժով լեցուն, մտախոհ մարդու կերպար։ Բնապատկերը, ոչ թե կրկնում է կերպարի ռիթմն ու բնավորությունը, այլ անուղղակիորեն համահունչ է այդ բնավորությանը։
1506–1507 թվականին Ջորջոնեն հասնում է ստեղծագործական հասունության, և այդ ժամանակ էլ տեղի է ունենում 15-րդ դարի համեմատ դիմանկարի նոր տեսակի ձևավորումը։ Դրանցում արտահայտվում է կերպարների ներքին, կենտրոնացված և հոգևոր աշխարհն։ Դա հատկապես վերաբերում է «Լաուրայի» դիմանկարին։ Սև ֆոնին պատկերված դափնու լայն տերևներն, շրջանակում են երիտասարդ կնոջ պատկերն։ Նկարի տարածությունն և խորությունն ստեղծվում էր երեք-չորրորդ շրջադարձով, հանգիստ կլոր դեմքով, սև, հեռուն ուղղված աչքերով, մեծ բարանով։ Ամբողջ կերպարն ուսումնասիրողներին ստիպում է ենթադրել, որ այստեղ պատկերված է կամ կուրտիզանուհի, կամ Պետրարքայի սիրուհի Լաուրան։
1506–1507 թվականներին Ջորջոնեն հասնում է ճանաչվածության գագաթնակետին։ Երիտասարդ նկարիչները լքում են Բելլինիի արվեստանոցն և տեղափոխվում իր մոտ։ Նրանց թվում էր նաև Տիցիանն։ Բելլնիից Ջորջոնեին են անցնում նաև վենետիկյան կառավարության պատվերներն, որը 1507 թ-ին պատվիրում է Դոժերի պալատի նկարներն, իսկ հաջորդ տարի գերմանացի առևտրականների տան ճակատի որմնանկարներն։ Այս աշխատանքներն չեն պահպանվել, պահպանվել են միայն ժամանակակիցների խանդավառ մեկնաբանություններն։
Ջորջոնեի ստեղծագործություններն ավարտվում են «Քնած Վեներան» և «Համերգ» աշխատանքներով։ Այս նկարները մնացել են անավարտ և դրանց բնապատկերային ֆոնն ավարտին է հասցվել Ջորջոնեի կրտսեր ընկերոջ և աշակերտի՝ Տիցիանի կողմից։

Հուդիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուդիթը» (մոտավորապես 1500–1502) աստվածաշնչյան թեմայով է արված և ի տարբերություն կվատրոչենտոյի այլ վարպետների թեմայի հորինվածքն է, այլ ոչ թե իլյուստրացիան։ Հետաքրքիր է, որ նկարիչն ի տարբերություն կվատրոչենտոյի այլ վարպետների չի պատկերել կուլմինացիոն պահ։ Այս աշխատանքում արտահայտվում է մարդու ներքին հոգևոր աշխարհի առեղծվածային բարդությունը՝ արտաքին կերպարի պարզ գեղեցկության տակ թաքնված։
Հանգիստ արևածագին նախորդող պարզ բնապատկերի ֆոնի վրա կաղնու ստվերում կանգնած է սլացիկ և մտախոհ Հուդիթը։ Ձեռքում պահում է մի ծայրով հողի մեջ մտած թուր, որի սառը փայլն հակադրվում է Օլոֆերնի գլխին դրված ոտքի ճկունությանը։ Դեմքի վրա անըմբռնելի կիսաժպիտ է։ Ընդհանուր առմամբ տիրապետող մոտիվը երազկոտ տրամադրության պարզ և հանգիստ մաքրությունը։ Սակայն ինքը կերպարը և՛ թրի, և՛ կտված գլխի առեղծվածային մոտիվն, այս երկակի տրամադրության բարդությունը ժամանակակից հանդիսատեսի համար թողնում է որոշակի առեղծված։

Ռեփ & հիփ հոփ









Ուշադրություն ասելով հասկանում ենք մարդու կենտրոնացում, խոսքի ընկալում:
Ուշադրության տեսակներն են արտաքին,ներքին, կամային, ոչ կամային և հետկամային ուշադրության տեսակներ։
Արտաքին ուշադրություն— օրինակ` հանդիսատեսը թատրոնում ուշադիր դիտում է դերասանի խաղը:
Ներքին ուշադրություն— օրինակ` երբ մարդը մտածում է, խորհում է իր ծրագրերի անելիքների մասին:
Ոչ կամային ուշադրություն—Ոչ կամային ուշադրությունը համարվում է ուշադրության առավել պարզ, պասիվ տեսակ, քանի որ ծագում է անկախ մարդու գիտակցությունից։ Այն ավելի շատ կախված է մեզ վրա ազդող գրգռիչներից, քան ինքներս մեզնից։ Ոչ կամային ուշադրության ծագումը կախված է մի շարք պատճառներից՝ ֆիզիկական, հոգեֆիզիոլոգիական, հոգեկան։ Օրինակ` դասի ժամանակ բոլորը նստած դաս են լսում, հանկարծ այդ պահին դասարանից դուրս լսվում է բարձր ձայներ: Այդ ժամանակ բոլորի ուշադրությունը շեղվում է դասից դուրս:
Կամային ուշադրություն—  Մարդու կամքին ենթարկվող ուշադրությունը կոչվում է կամային։Այն արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը կարող է կամային կերպով կենտրոնացնել իր ուշադրությունը մեկ, ապա ուրիշ օբյեկտի վրա։ Մենք կարող ենք գիտակցականորեն ուշադրություն դարձնել նույնիսկ այն ամենին, ինչը մեզ հետաքրքիր չէ։ Կամային ուշադրության գլխավոր ֆունկցիան հոգեկան գործընթացների ակտիվ կարգավորումն է։ Օրինակ` երբ վիրաբույժը կատարում է վիրահատություն կամ վարորդը մեքենա է վարում:
Հետկամային ուշադրություն— Գոյություն ունի նաև ուշադրության մեկ այլ տեսակ, որը կրում է նպատակաուղղված բնույթ և ձևավորվում է գործունեության մեջ ներառվելուց հետո՝ սկզբում պահանջելով կամային ջանքեր, իսկ հետո՝ հետաքրքրության առաջացման հետ, դրանք ինքնըստինքյան անհետանում են. արդյունքում երկար ժամանակահատվածի ընթացքում պահպանվում է նպատակաուղղվածությունը, լարվածությունը թուլանում է, և մարդը չի հոգնում, չնայած, որ հետկամային ուշադրությունը կարող է ժամեր տևել։ Այն համարվում է ուշադրության ամենաերկարատև և արդյունավետ տեսակը։
Ուշադրությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք բնութագրում են այն որպես ինքնուրույն հոգեկան գործընթաց։

Կենտրոնացվածություն

Բնութագրվում է գործունեության օբյեկտի վրա դրա կենտրոնացվածության ինտենսիվությամբ կամ աստիճանով։ Ինչքան քիչ է ուշադրության օբյեկտների քանակը, ինչպես նաև ընկալման մակերեսը, այնքան կենտրոնացված է ուշադրությունը։ Այն ապահովում է ուսումնասիրվող օբյեկտների և երևույթների խորին ուսումնասիրում։

Ծավալ

Ազդակների և զուգորդությունների այն քանակն է, որը միաժամանակ պահպանվում է պարզ գիտակցության սահմաններում։ Հայտնի է, որ մարդը չի կարող միաժամանակ մտածել տարբեր բաների մասին և կատարել տարբեր աշխատանքներ։ Այս սահմանափակումը ստիպում է դրսից եկող տեղեկատվությունը բաժանել մասերի, որոնք չեն գերազանցում վերամշակման համակարգի հնարավորությունը։

Տեղափոխելիություն

Ուշադրության իմաստավորված տեղափոխումն է մի օբյեկտից մյուսին. որոշակի դիրքորոշումներից արագ անջատվելու և նորերին՝ փոփոխված պայմաններին համապատասխանողներին, անցնելու կարողություն։ Ընդհանուր առմամբ, ուշադրության տեղափոխումը նշանակում է բարդ, փոփոխվող իրավիճակում կողմնորոշվելու ընդունակություն։ Տեղափոխելիության հեշտությունը տարբեր է տարբեր մարդկանց մոտ և կախված է մի շարք պայմաններից՝ ամենից առաջ նախորդող և հաջորդող գործողությունների հարաբերակցությունից և դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սուբյեկտի վերաբերմունքից։ Որքան հետաքրքիր է գործունեությունը, այնքան ավելի հեշտ է ուշադրությունը տեղափոխել դրա վրա։

Բաշխվածություն

Ուշադրության բաշխումը մարդու ընդունակություն է՝ միաժամանակ կատարելու մի քանի տեսակի գործողություններ։ Սերտ կապված է դրա ծավալի հետ, սակայն այս դեպքում խոսքը գնում է ոչ թե մեկ, այլ երկու և ավելի օբյեկտների վրա ուշադրության կենտրոնացվածության մասին։
Ինչպես ցույց է տալիս կենսափորձը, մարդը կարող է միաժամանակ կատարել միայն մեկ տեսակի հոգեկան գործունեություն, իսկ մի քանի տեսակի գործողությունների կատարման միաժամանակության սուբյեկտիվ զգացողությունն առաջանում է մի տեսակի գործողությունից մյուսին արագ, հաջորդական անցման արդյունքում։ Վիլհելմ Վունդտն ապացուցել է, որ մարդը չի կարող կենտրոնանալ երկու՝ միաժամանակ ներկայացվող գրգռիչների վրա։ Սակայն երբեմն մարդն ընդունակ է միաժամանակ կատարել երկու տեսակի գործողություն, սակայն, իրականում, դրանցից մեկը պետք է լիովին ավտոմատացված լինի և ուշադրություն չպահանջի։ Հակառակ դեպքում, այդպիսի գործունեությունը անհամատեղելի է։

Ցրվածություն

Ուշադրության ցրվածությունը նրա ոչ կամածին տեղափոխումն է մի օբյեկտից մյուսին։ Այն առաջանում է մարդու վրա կողմնակի գրգռիչների ազդեցության արդյունքում, երբ նա զբաղված է ինչ-որ գործունեությամբ։ Ցրվածությունը կարող է լինել արտաքին կամ ներքին։ Արտաքին ցրվածությունն առաջանում է արտաքին գրհռիչների ազդեցությամբ.ավելի շատ դրան նպաստում են առարկաներն ու երևույթները, որոնք հայտնվում են հանկարծակի և գործում փոփոխական ուժով և հաճախականությամբ։
Ներքին ցրվածությունն առաջանում է ուժեղ ապրումների, կողմնակի հույզերի, աշխատանքի հետ կապված պատասխանատվության զարգացման և դրա հանդեպ հետաքրքրության բացակայության ազդեցության տակ։
Պետք է նշել, որ ցրվածություն անվանում են երկու տեսակի երևույթներ. առաջինը ցրվածություն է անվանվում աշխատանքի մեջ չափից ավելի խորացման արդյունքը, երբ մարդը ոչինչ չի նկատում իր շրջապատում։ Այս տեսակն ընդունված է անվանել կարծեցյալ ցրվածություն, քանի որ առաջանում է որևէ գործունեության վրա կենտրոնացման արդյունքում։
Ցրվածության այլ տեսակ է դիտվում այն դեպքում, երբ մարդն ի վիճակի չէ ոչ մի բանի վրա երկար կենտրոնանալու, երբ նա մշտապես անցում է կատարում մի օբյեկտից մյուսին՝ ոչ մի բանի վրա չպահպանելով իր կենտրոնացումը։

Հիշողություն

Հիշողությունը կենտրոնական նյարդային համակարգի գործառույթներից է, երբ արտաքին աշխարհից ու ներքին միջավայրից ընկալված երևույթները, տպավորությունները պահպանվում են նյարդային բջիջների կառուցվածքներում և անհրաժեշտության դեպքում վերարտադրվում են ու կիրառվում: Հիշողությունը հատուկ է մարդուն և զարգացած նյարդային համակարգ ունեցող որոշ կենդանիների: 
Հիշողության ուսումնասիրությամբ զբաղվել են շատ վաղուց, երբ մարդը սկսել է կռահել, որ ընդունակ է հիշելու և պահպանելու տեղեկույթը: Հիշողությունը միշտ կապվել է ուսուցման (տեղեկույթի կուտակման) գործընթացի հետ, իսկ հիշողությունը բացատրելու փորձերը համընկնում են պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում տեղեկույթի պահպանման հայտնի եղանակների հետ:
Տարբերում են հիշողության 4 տեսակ. շարժողական, որը կապված է շարժումների մտապահման և վերարտադրման հետ, պատկերավոր, որի ոլորտն առարկաների, երևույթների և դրանց հատկությունների զգայական պատկերների մտապահումն է (տեղեկույթն ընկալող վերլուծիչի տեսակից կախված՝ պատկերավոր հիշողությունը լինում է տեսողական, լսողական, շոշափական և այլն), խոսքատրամաբանական, որը բնորոշ է միայն մարդուն և կապված է մտքերի, հասկացությունների, հետևությունների մտապահման, ճանաչման ու վերարտադրման հետ (հիշողության այս տեսակի համար կարևոր է ուսուցումը), հուզական, որը զգայական ընկալումների և դրանք առաջացնող օբյեկտների մտապահումն է ու վերարտադրումը:
Անհատական հիշողության մեջ առանձնացնում են կարճատև (կամ օպերատիվ) և երկարատև հիշողությունները: Այդպիսի տարբերակման անհրաժեշտությունն զգացվում է հիշողության խանգարումներով, օրինակ՝ անհիշությամբ (ամնեզիա), հիվանդների վրա կատարած դիտարկումների ժամանակ: Օրինակ՝ գլխուղեղի ցնցման դեպքում հիշողությունից երբեմն անհետանում են վնասվածքին անմիջապես նախորդած իրադարձությունները՝ հետընթաց (ռետրոգրադ) անհիշություն, իսկ ծերունական անհիշության դեպքում շատ լավ հիշում են վաղ մանկության տարիներին տեղի ունեցած դեպքերը, բայց չեն հիշում 10 րոպե առաջ կատարվածները: Կարճատև հիշողության դեպքում տեղեկությունները մտապահվում են մոտ 30 րոպե, որից հետո դրանք վերածվում են երկարատև հիշողության կամ մոռացվում են: Երկարատև հիշողությունը պահպանվում է կենդանի էակի ողջ կյանքի ընթացքում: Ապացուցված է, որ հիշողության նշված ձևը կապված է գլխուղեղի հատուկ գոյացության՝ ջրաձիու գալարի (հիպոկամպ) գործունեության հետ: 
Անհատական հիշողության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, իսկ մտապահման (նաև մոռացության) ունակությունը պայմանավորված է ժառանգականությամբ, մտավոր մարզվածության աստիճանով, հուզական ոլորտի վիճակով, սննդի, աշխատանքի և հանգստի ռեժիմներով:
Տարբերում են նաև տեսակային կամ գենետիկական հիշողությունը, որը պայմանավորում է ժառանգվող հատկանիշների փոխանցումը սերնդից սերունդ:

















Տղամարդկանց և կանանց 5 պահանջմունքները ըստ ամերիկացի հոգեբան Հարլիի


Տղամարդկանց պահանջմունքները և ամուսնության ոլորտը
1.Սեռական բավարարվածություն
2.Հանգստի ուղեկից
3.Հմայիչ կին
4.Տնտեսության վարում
5.Հիացմունք

Կանանց պահանջմունքները և ամուսնության ոլորտը
1.Քնքշանք
2.Խոսելու զրուցելու հնարավորություն
3.Ազնվություն և անկեղծություն
4.Ֆինանսական աջակցություն
5.Ընտանիքին նվիրվածություն

















Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը


Կոնֆլիկտի դիտարկումը, որպես սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբողջություն, թույլ է տալիս հասկանալ կոնֆլիկտի բովանդակային կարևորագույն ասպեկտներից  մեկը:   Այդտեղ կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ մարդը գտնվում է ինֆորմացիոն դաշտում, որտեղից նա կարող է ստանալ բազմապիսի ու բազմաբնույթ ինֆորմացիա: Անձին հատկապես դժվար է լինում կողմնորոշվել սոցիալական իրականության մեջ այն ժամանակ, երբ միևնույն երևույթի մասին ստացված տեղեկատվությունը հակասական է լինում: Այս իրավիճակը մարդու մոտ ֆրուստրացիա է առաջացնում և կարող է հասցնել սթրեսային իրավիճակի: Ֆրուստրացիայի հետևանքները իրենց հերթին կարող են ծնել ագրեսիա: Նման իրավիճակում մարդը չի կարող երկար գոյատևել: Այդ նպատակով մարդը մշակում է կենսագործունեության այնպիսի քայլեր, որոնք կանխարգելում են հոգեբանական բացասական հետևանքները:
Կոնֆլիկտի կարգավորումը անհրաժեշտ է սկսել կոնֆլիկտի մասնակիցների մոտ կոնֆլիկտի գիտակցման և ընկալման փոփոխությունից, կոնֆլիկտի կարգավորման հնարավոր ուղիների նկատմամբ նրանց փոխադարձ պատկերացումներից: Որքան էլ կոնֆլիկտի կողմերի կողմից իրականության և կոնֆլիկտի պատճառների ընկալումները չհամապատասխանեն իրականության հետ, դրանք պետք է հաշվի առնել: Կոնֆլիկտային իրավիճակում կողմերը ձեռնարկում են այս կամ այն գործողությունները, ընտրում են խնդրի լուծման ուժային կամ խաղաղ ուղիներ, ոչ թե ելնելով իրենց միջև «օբյեկտիվ» հակասությունների առկայությունից, այլ  իրավիճակի իրենց ընկալումից ու գնահատականից: Սակայն իրենք`կողմերը, քիչ ուշադրություն են դարձնում ընկալումների տարբերության փաստին`փորձելով ապացուցել իրենց սեփական տեսակետի ճշտությունը, դրա համապատասխանությունը իրավիճակի օբյեկտիվ բնութագրիչներին:
Ինքնին  հակասությունների առկայությունը ոչ միշտ է տանում կոնֆլիկտի: Կոնֆլիկտի զարգացման համար կողմերը պետք է գիտակցեն, որ իրենց շահերը և նպատակները անհամատեղելի են, ինչպես նաև ունենան կողմնորոշվածություն դեպի հակասությունների լուծման կոնֆլիկտային ուղիները: Ավելին, օբյեկտիվորեն կողմերի նպատակները և շահերը կարող են չհակասել, բայց եթե դրանք ընկալվում են որպես փոխբացառող, ապա դա կարող է իր հետ բերել կոնֆլիկտի ծագման հավանակություն: Այսպիսով կոնֆլիկտը կարելի է սահմանել նաև որպես ընկալվող շահերի կոնֆլիկտ` հաշվի առնելով այն, որ ցանկացած դեպքում կոնֆլիկտում կողմերը միմյանց շահերը ընդունոմ են որպես փոխհակասող` անկախ այն բանից, թե ինչպիսին են դրանք իրականում:
Նույն կերպ կոնֆլիկտի մասնակիցները կարող են ունենալ շահերի խորը օբյեկտիվ տարբերություններ, բայց, այնուամենայինիվ, չընդունեն, որ այդպիսիք գոյություն ունեն և գործեն` առաջնորդվելով  իրականության նկատմամբ սեփական հայացքներով` խուսափելով ակնհայտ առճակատումից: Գործնականում կարող է պատահել նաև այնպես, որ շահերի իրական կոնֆլիկտը նաև մերժվի, իսկ իրականում գոյություն չունեցող կոնֆլիկտը ընկալվի որպես իրական կոնֆլիկտ: Իր ծայրահեղ արտահայտության մեջ իրականության և դրա ընկալման անհամապատասխանությունը կարող է ոչ միայն ծնել կոնֆլիկտներ, այլև ստեղծել բազմաթիվ դժվարություններ դրանց կարգավորման հարցում:
Եթե մինչ կոնֆլիկտը կողմերի միջև ձևավորված են եղել բարեկամական հարաբերություններ, ապա կոնֆլիտի սրումը նախկին դրական կերպարները կտրուկ փոխակերպում են կողմերի բացասական կերպարների:
Պարզ է դառնում, որ կոնֆլիկտի հետագա զարգացումից խուսափելու և հակասությունների կարգավորման խաղաղ միջոցների ընտրության համար շատ կարևոր է փոխել կոնֆլիկտող կողմերի ընկալումները: Սակայն միևնույն ժամանակ պետք է ընդունել նաև, որ ընկալումների, հատկապես ստերեոտիպային ընկալման փոփոխումը բարդ գործընթաց է և պահանջում է երկար ժամանակ և ջանքեր;

















Ամուսնություն

Ամուսնություն, տղամարդու և կնոջ՝ պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։



Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբսահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։

















Հոգեբանական խառնվածքի տիպերը


Հոգեբանական խառնվածքի տիպերն են՝
.   Սանգվինիկ (տաքարյուն)
.   Ֆլեգմատիկ (սառնարյուն)
.   Խոլերիկ (դյուրագրգիռ)
.   Մելանխոլիկ (մելամաղձոտ):
Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է, որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.
.   զգայունությունը
.   ռեակտիվությունը
.   ակտիվությունը
.   ռեակտիվության և ակտիվության փոխհարաբերությունը
.   գործողությունների տեմպը
.   ճկունությունը կամ կոշտությունը:
ՍԱՆԳՎԻՆԻԿ
Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը: Որպես կանոն, սանգվինիկներն առանձնանում են իրենց վստահ և սահուն քայլվածքով:
ԽՈԼԵՐԻԿ
Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:
ՖԼԵԳՄԱՏԻԿ
Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Խոսքը և քայլվածքը դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չի սիրում աղմուկ, դատարկաբանություն և մարդաշատ վայրեր: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:
ՄԵԼԱՆԽՈԼԻԿ
Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:
Ցանկացած մարդ պետք է մշտապես  հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար:

















Գեղեցիկը


Պյութագորասը գեղեցիկ է համարել ներդաշնակությունը: Մեծն մտածող Սոկրատեսը գեղեցիկի մասին ասել է հետևյալը. << Այն, ինչ մարդուն օգտակար է և նպատակահարմար, դա գեղեցիկ է >>:  Ըստ Պլատոնի՝ գեղեցիկը դա բնական, ֆիզիկական գեղեցկությունն է, սակայն այդ գեղեցկությունը հավերժ չի կարող լինել. ցավոք անցողիկ է: Արիստոտելն ասել է, թե գեղեցիկ է համարվում այն, ինչ-որ չափավոր է:
Ամեն ոք գեղեցիկի հասկացությունը յուրովի է ընկալում:  Ուստի, կարելի է ասել, որ գեղեցիկը սուբյեկտիվ է, քանի որ մեզանից յուրաքանչյուրը կարող է գեղեցիկ համարել ինչ-որ մի բան, որը մյուսի համար տգեղ է: Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկայի մեջ ապրում է գեղեցիկը: Գեղեցկությունն ամենուր է, ուղղակի տեսնել է պետք: Գեղեցիկի աշխարհը խորհրդավոր է, անմեկնելի ու ինքնատիպ: Այն մեր իդեալների, գունավոր մտքերի ու պատկերացումների աշխարհն է: Գեղեցիկը լրացուցիչ զարդերի կարիք չի զգում: Ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը: Ես կարծում եմ գեղեցիկ է այն, ինչը բարի է, ինչի մեջ սեր կա: Քանի որ գեղեցիկը մաքրությունն է, հոգու հաշտ ու ներդաշնակ վիճակը: Ինձ համար գեղեցիկը բնությունն է, մայրս, ընտանիքս, հայրենիքս, աշխարհի բոլոր անմեղ մանկիկները: Համաձայն եմ, որ գեղեցիկը բխում է մարդու հոգուց, և եթե մարդու հոգին գեղեցիկ է, նա աշխարհն էլ ընկալում է այդպիսին: Պարզապես պետք է ցանկանալ տեսնել գեղեցիկը և կտեսնես՝ նույնիսկ այնտեղ, որտեղ ուրիշները չեն էլ փնտրում:

Կարապն  ըստ հինդուսի, թայլանդացու, ամերիկացու, չինացու, ուզբեկի, վերածննդի դարաշրջանում ապրող մարդու՝ գեղեցիկ է: Սակայն աֆրիկյան տարբեր ցեղերի համար այն գեղեցիկ չէ:
Օձը թայլանդացու, աֆրիկյան տարբեր ցեղերի, ամերիկացու, չինացու համար գեղեցիկ է, իսկ հինդուսի, ուզբեկի և վերածննդի դարաշրջանում ապրող մարդու համար գեղեցիկ չէ:
Կովն ըստ հինդուսի, թայլանդացու, աֆրիկյան տարբեր ցեղերի, ուզբեկի համար գեղեցիկ է, բայց ամերիկացու, չինացու և վերածննդի դարաշրջանում ապրող մարդու համար գեղեցիկ չէ:

Նիհար կինն ըստ հինդուսի,թայլանդացու,ամերիկացու,չինացու,ուզբեկի,վերածննդի դարաշրջանում ապրող մարդու՝գեղեցիկ է,իսկ աֆրիկյան տարբեր ցեղերի համար՝ոչ:
Գեր կինն ըստ աֆրիկյան տարբեր ցեղերի՝ գեղեցիկ է,իսկ հինդուսի, թայլանդացու, ամերիկացու, ուզբեկի, չինացու, վերածննդի դարաշրջանում ապրող մարդու համար գեղեցիկ չէ:
Դուրս ցցված շրթունքներն ըստ թայլանդացու, ամերիկացու, աֆրիկյան որոշ ցեղերի՝ գեղեցիկ է, սակայն  հինդուսի, չինացու,ուզբեկի, վերածննդի դարաշրջանում ապրող մարդու համար գեղեցիկ չէ:
Դիմաներկ օգտագործող տղամարդը թայլանդացու,ամերիկացու համար գեղեցիկ է, իսկ ուզբեկի, վերածննդի դարաշրջանում ապրող մարդու, աֆրիկացու, չինացու, հինդուսի համար գեղեցիկ չէ:
Հոնքերը սափրած կինն ըստ ամերիկացու, վերածննդի դարաշրջանում ապրող մարդու՝ գեղեցիկ է,իսկ հինդուսի, թայլանդացու, աֆրիկյան տարբեր ցեղերի, չինացու, ուզբեկի համար գեղեցիկ չէ:
Գլխի որոշ հատվածների մազերը խուզած մարդն ըստ հինդուսի, թայլանդացու, չինացու, ուզբեկի, վերածննդի դարաշրջանում ապրող մարդու՝գեղեցիկ չէ, սակայն գեղեցիկ է աֆրիկյան տարբեր ցեղերի և ամերիկացու համար:
Որովայնի վրա սպի ունեցող մարդն ըստ աֆրիկյան տարբեր ցեղերի՝ գեղեցիկ է, իսկ չինացու,թայլանդացու,հինդուսի,ուզբեկի,վերածննդի դարաշրջանում ապրող մարդու,ամերիկացու համար գեղեցիկ չէ:
Ձեռքով սնունդ ուտող մարդն  ըստ չինացու,ուզբեկի,վերածննդի դարաշրջանում ապրող մարդու, ամերիկացու՝ գեղեցիկ չէ, իսկ թայլանդցու,հինդուսի համար գեղեցիկ է:
 Մոնոթեիզմ



Միաստվածություն կամ մոնոթեիզմը (հունարեն՝ μόνος – միակ և θεός – Աստված բառերից), Աստվածաբանության մեջ այն հավատքն է, որ միայն մեկ աստված գոյություն ունի: Միաստվածության հասկացությունը գերակշռվում է Աստված հասկացության հետ Աբրահամական կրոններում, ինչպես հուդայականությունում, քրիստոնեությունում, և իսլամում, և պլատոնական Աստված հասկացության հետ:
Իսլամը (արաբերեն՝ الإسلام), միաստածային կրոն է, որի համաձայն կա միայն մեկ և անվիճելի աստված (Ալլահ) և Մուհամմադը աստծու վերջին մարգարեն է: Այն աշխարհում երկրորդ ամենամեծ կրոնն է և ամենաարագ աճող հիմնական կրոնն է աշխարհում ավելի քան 1,8 միլիարդ հետևորդով :Իսլամ դավանում է աշխարհի բնակչության 24,1%-ը, որոնց անվանում են մուսուլմաններ: Իսլամի համաձայն Աստված, ով գթասիրտ է, ամենակարող և միակը, իր մարգարեների միջոցով ուղարկել է իր ավետարանները մարդկությանը: Իսլամի սուրբ գիրքը համարվում է Ղուրան, որը մուսուլմանների կողմից բացվում է որպես աստծու խոսք:
Մուսուլմանների մեծ մասը իսլամական հիմնական երկու ճյուղերից մեկին են պատկանում Սուննի (75–90%) կամ Շիա (10–20%): Մուսուլմանների 13%-ը ապրում է Ինդոնեզիայում, որը ամենամեծ Մուսուլմանական երկիրն է: Մուսուլմանների 31%-ը ապրում է Հարավային Ասիայում, 23%-ը` Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ առաջատար կրոնն է և 15%-ը Ենթասահարայում:

   Դիցաբանություն. աստվածներ

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի,աստված,պատերազմի,սիրո,գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվումէ նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայրեի աստվածներին: Աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում էհունական դիցարանի Զևսին:

Հայկական դիցարանի  աստվածներից են`
Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:
Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:
Միհրը— լույսի և մաքրության` արևի աստվածը:
Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:
Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։
Նանեն— պատերազմի աստվածուհի։
ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :
Ամանոր և Վանատուր—հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :
Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը:



                   Անիմիզմ






                 Արջեր

առաջացման պատմությունը


Արջերի միասեռական ենթամշակույթ առաջացել է 1970—ականների վերջին և 1980-ականների սկզբին ԱՄՆ-ում, առաջին հերթին Կալիֆորնիա նահանգում որպես հասարակության կողմից սեռական փոքրամասնությունների ավանդական կարծրատիպավորման դեմ ուղղված պատասխանական հակազդեցում, քանի որ սովորաբար միասեռականներին պատկերացնում էին որպես փափկակյաց, կանացիակերպ տղամարդկանց։

Կանացիակերպության դեմ նման հասարակական բողոքը կապված էր նաև ԱՄՆ-ում, մասնավորապես Լոս Անջելեսում իր ուժեղ հոլիվուդյան ազդեցությամբ, ֆիթնես-կենտրոնների, բոդիբիլդինգի, մարմնի ցայտունորեն արտահայտված, երբեմն գերաճած տղամարդկային ֆորմերի մկանային ստերոիդների մոդայի հետ։

Հոմոտղամարդկայնությունը շուտով դարձավ միասեռական մշակույթի առաջնահերթ տարրերից մեկը և զգալիորեն ճնչել է միասեռականների ավանդական «փափկակյաց» պատկերացումը։ Փափկակյաց, կանացիակերպ միասեռականներիը ստիպված էին սեփական տարրեր ունեցող իրենց ենթամշակույթների նոր սահմանները գծել, քանի որ այդ ժամանակաշրջանում շատ միասեռական հասարակություններ ակտիվորեն ընդգրկվում են «տղամարդկայնացման» գործընթացին։

Արջերի բնութագրումը

Այժմ «արջերը» վերջին 30 տարվա ընթացքում բավականին կազմված ենթամշակույթ են ներկայացնում, որտեղ արդեն կան իրենց կարծրատիպերը, ինչպես նաև տարրերի, հասարակական և սեռական դերերի մի շարք հավաքածու։

Տիպիկ «արջերը» պնդակազմ, ամրակազմ (երբեմ ավելորդ քաշով), մազոտ մարմին, մրուգ և բեղեր ունեցող հասուն, կայացած տղամարդիկ են։ Նրանք զրկված են կանացիակերպ գծերից և չեն նմանվում կամ կրկնօրինակում կանանց։


Ըստ հասարակակն դերի, տարիքի կամ մարմնի կազմվածքից արջերի միասեռական մշակույթում առանձնանում են նաև «արջուկները» («քոթոթները»), «լակոտներ» («թուլաները»),« ջրասամույրերը», «գայլեր», «գորիլլաները» և այլն։ Այդպիսով,« արջուկ» են սովորաբար անվանվում 35-ից ցածր տարիքի պնդակազմ երիտասարդ արջերը։ «Թուլա» են անվանում երիտասարդ ու պնդակազմ, մրուգ ունեցող և հիմնականում պասիվ դեր կատարող արջուկներին։ «Գայլ» են անվանում յուրաքանչյուր տարիքի, նիհար, բարձրահասակ, սովորաբար ակտիվ և անմազ երես ունեցող արջերին։ «Ջրասամույր» են անվանում նիհար, ոչ բարձր և երբեմն բազմակողմանի, ատլետիկ կազմվածք և երբեմն շատ մազ ունեցող արջերին։



   Սոփեստներ
Սոփեստներ (հին հուն՝ σοφιστής, հմուտ, իմաստուն, հետագայում նաև՝ իմաստակ), մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
Իմացաբանության մեջ սոփեստները հակված էին ոելյատիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշական է Պրոտագորասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտագորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Ս-ի երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով, ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան սոփեստները, ովքեր որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։

Սոփեստները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր Ս-ի հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»:


                                Սոկրատես
կենսագրություն  

Սոկրատեսի կյանքի մանրամասները մեզ հասանելի են հիմնականում իրեն ժամանակակից երեք աղբյուրներից. Պլատոնի զրույցներից (դիալոգներից), Արիստոֆանեսի ներկայացումներից և Քսենոփանեսի զրույցներից (դիալոգներից)։ Սոկրատեսի մահվան ժամանակ Արիստոտելը դեռ պատանի էր։ Դեռ չի գտնվել որևէ վկայություն, որ հենց ինքը՝ Սոկրատեսը գրել է որևէ բան։
Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։ Սոկրատեսը ամուսնացել էր Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական երիտասարդ էր։ Նրանք ունեցել են 3 որդիներ՝ Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և Մենեքսանուսին։ Սոկրատեսի մահվան ժամանակ իր տղաները դեռ բավականին երիտասարդ էին։ Իր ընկեր Կրիտոն քննադատել էր Սոկրատեսին իր երեխաներին լքելու համար, երբ Սոկրատեսը հրաժարվել էր իր մահապատժից խուսափելու համար փախչել բանտից։
Սոկրատեսն իր փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին՝ ոչ միշտ համամիտ լինելով իշխողների և մեծամասնության տեսակետներին։ Լինելով կառավարման արիստոկրատական ձևի կողմնակից, նա հատկապես քննադատում էր դեմոկրատական իշխանության թերությունները, ինչն էլ, ըստ էության, պատճառ հանդիսացավ նրա դեմ դատական գործի հարուցմանը։ 

                                     Սոկրատես
Սոկրատես (հունարեն՝ հուն.՝ Σωκράτης, 470–399 մ.թ.ա.), հին Հունաստանի հայտնի փիլիսոփա։ Սոկրատես անունը հունարենում նշանակում է «անխորտակելի զորություն» (սոս՝ անխորտակ, կրատոս՝ ուժ, զորություն)։ Երբեմն հայերենում օգտագործվում է նաև Սոկրատ ձևը (որը, անշուշտ, ռուսերենի ազդեցությամբ է ձևափոխվել)։
Սոկրատեսը համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։
Սոկրատեսի դատաքննությունը և մահապատիժը իր կարիերայի գագաթնակետը և Պլատոնի երկխոսությունների կենտրոնական իրադարձություններն էին։ Ըստ Պլատոնի, դրանք երկուսն էլ ավելորդ էին։ Սոկրատեսը դատարանում ընդունել է, որ ինքը կարող էր խուսափել մահապատիժից՝ թողնելով փիլիսոփայությունը և դադարելով ակտիվ հասարակական գործունեությունը։ Դատավարությունից հետո, ինքը կարող էր խուսափել մահապատժից՝ ընդունելով ընկերների փախուստի պլանը։ Թե ինչու էր Սոկրատը ընդունել նահանգի որոշումը, իր մեջ պարունակում է խորը փիլիսոփայություն, այն մանրակրկիտ ներկայացված է իր ընկեր Կրիտոյի հետ զրույցում։



Արիստոտելը եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը, , երբ Ալեքսանդրի հայրը նրան և դայակի տղային տանում է Արիստոտելի մոտ հարցազրույցի, Արիտոտելը լսում, հարցեր է տալիս երկուսին ։ Հարցազրույցից հետո Արիստոտելը ներս է հրավիրում Ալեքսանդրի հայրիկին եւ ասում է, երկուսն ել խելացի են, բայց դայակի տղայի համար պետք է կրկնակի վճարել կրկնակի որովհետև ես նախ պետք է սովորեցնել լսել հետո նոր ճիշտ խոսել:
                      կենսագրություն
Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։

                Անձնական կյանք
Մ.թ.ա 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո ինքը՝ Արիստոտելը, որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ Մ.թ.ա. 347 թվականին Արիստոտելն ամուսնացավ Պեֆիադայի հետ, ումից ունեցել է մեկ աղջիկ։ Վերջինիս կնքել էին մոր անունով՝ Պեֆիադա։ Արիստոտելի թե կինը, թե միակ աղջիկը մահացել են ավելի շուտ, քան ինքը՝ Արիստոտելը։
        
                  Դպրոցի հիմնումը
 Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ։
                       Մահը

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքում սկսվում են հակամակեդոնական հուզումներ, որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։ Նա չի մնում Աթենքում և հեռանում է Խալկիդա քաղաք՝ իր կողմից հիմնած դպրոցի ղեկավարումը թողնելով աշակերտ Թեոֆրաստեսին։ Խալկիդա հեռանալուց մեկ տարի անց՝ մ.թ.ա. 322 թվականին, Արիստոտելը մահանում է և իր կտակի համաձայն թաղվում իր կնոջ՝ Պեֆիադայի կողքին։

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ