«Երկու արվեստագետը»

Իսահակյանը պատմում է երկու տեսակ արվեստագետների մասին: Առաջին արվեստագետը աշխատում էր շատ և ուզում էր շուտ ավարտել իր աշխատանքը: Երբ նա ավարտեց նա շատ գոհ էր իր կատարած աշխատանքից, նա մտածում էր, որ կարողացել է իր ամբողջ հոգու գեղեցկությունն ու խորհությունը արտացոլել իր քանդակի մեջ:  Երկրորդ արվեստագետը իր գործքը անում էր ուրախ զվարթ, չէր շտապում ավարտել: Իսկ երբ ավարտեց, նրա աշխատանքը նրան այդքան էլ չգոհացրեց: Նա կարծում էր, որ իր մոտ չի ստացվել իր հոգու գեղեցկությունը արտացոլել իր քանդակում: Նա որոշեց քանդել իր գործը, բայց քանի որ ժողվուրդը շատ էր հավանել, որոշեց թողնել: 
Իմ կարծիքով իսկական արվեստագետը  միշտ պիտի ձգտի ավելիին, որ կարողանա ավելի լավ արտահայտել հոգու գեղեցկությունը, որ կատարելագործվելու տեղ ունենա, և որ ամեն մի հաջորդ աշխատանք նախորդից ավելի լավը լինի:

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ