Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

                    «Աբու Լալա-Մահարին»


Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Շիրակ աշխարհի Գյումրի քաղաքում, որն այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ:
1908թ. ցարական իշխանությունները բանտարկում են Իսահակյանին և 6 ամիս պահում Թիֆլիսի բանտում: Բանտից ազատվելուց հետո էլ նրա նկատմամբ հալածանքները շարունակվում են: Բանաստեղծը մտադիր էր հեռանալ արտասահման:
«Աբու-Լալա Մահարի» պոեմը Իսահակյանը գրել է 1909թ.։
 Հիշում է 10-11-րդ դարերի արաբ բանաստեղծ Աբուհ Ալա Ալմահարիին, որն իր կյանքը անց էր կացրել աշխարհից դժգոհ ու միայնակ: Սա էլ հիմք է հանդիսացել պոեմի ստեղծման համար:

ՙՙԱբու-Լալա Մահարի՚՚ պոեմը քնարական է։ Գրվել է Քսաներորդ դարասկզբին։

Պոեմի հերոսը Բաղդադի հռչակավոր բանաստեղծն է. որն ապրելով փառքի մեջ, լինելով տարբեր երկրներում, դիտելով կյանքը, ճանաչեց մարդուն: Ճանաչեց, սակայն խորապես ատեց մարդուն:Եվ մի գիշեր նա ուղտերի փոքրիկ քարավանով հեռացավ քաղաքից:
Պոեմը բաղկացած է սուրահներից:
Պոեմը կազմված է տաղաչափության հատուկ օրենքներով՝ երկուական տողերով՝ յուրաքանչյուրը՝ քսանական վանկ:
Առաջին սուրահներում Աբու-Լալա Մահարին խոսում է իր բաժանման, մարդկային կեղծիքի մասին, սիրո, երջանկության ու կնոջ մասին:Բանաստեղծը դժգոհում է իշխանությունից , մարդկային օրենքներից: հաջորդ սուրահներում  նա խոսում է հայրենիքի, հողի,չարի և բարու շուրջ...
Աբու-Լալան ատում է օրենքները, ատում է մարդկանց, մարդկանց մտածելակերպը։ Նրա համար ավելի հաճելի է խոսել 
գիշատիչների , քան մարդկանց հետ շփվելը։ Նա բողոքում էր պոեմի մեջ, որովհետև նրան իր կյանքի ընթացքում դավաճանել են և բանտարկել: նա միշտ ասում էր` կյանքը վատն է ու կեղծ։ 
Իմ կարծիքով բանաստեղծի նկարագրածը ճիշտ է, որովհետև ամեն մարդ իր տեսանկետն ունի կյանքի վերաբերյալ։ Մարդիկ կան, ովքեր ամեն ինչին լավ կողմից են նայում,՝ որ իրենք ամեն ինչ ունեն, ոչ մի բանի կարիք չունեն և չեն զգում կյանքի բարդությունը։ Իսկ մարդիկ էլ կան, որ նկատում են իրականությունը։ Իրենց ապրած կյանքը միգուցե անարդարությունով ու կեղծ մարդկանցով է լցված։

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Հոգնակի թիվ