Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»


  • Երկրային կյանք
  • Երկնային կյանք
  • Վերադարձ. ուսուցիչ։
Էսսե գրել Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» վիպակի վերլուծությամբ։
Էսսեն պետք է պարունակի
  • Կարճ ու ամենահետաքրքիր տեղեկությունները հեղինակի մասին
  • Վիպակի մասին կարճ տեղեկություն, նաև կառուցվածքի կարճ նկարագրություն
  • Գլխավոր և մյուս կերպարների շուրջ քո մտքերը
  • Հեղինակի ասելիքը՝ ըստ քեզ։







Բախը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք-Պարկում։ 17 տարեկանից Բախը իր մեծագույն նախասիրությունը համարել է թռիչքը։Բախը երևակայական և իրական ժանրերի մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները անդրադառնում են թռիչքին՝ սկսած իր առաջին գրքից՝ Օտարը ցամաքի վրա-ից, որտեղ նա անմիջականորեն անդրադառնում է օդանավով թռիչքին, մինչև իր վերջին գործերը, որտեղ նա կիրառում է թռիչքը որպես փոխաբերություն։ Բախի գրքերի մեծամասնությունը պարունակում է ինքնակենսագրական տարրեր, որոնք՝ միաձուլվելով իր կյանքի իրական և երևակայական իրադարձությունների հետ արտացոլում են իր անհատի խոր փիլիսոփայությունը։

Ճայը ցանկանում էր իրագործել երազանքը։ Նա պարզապես ցանկանում էր թռչել և կատարելագործվել։ Նրան առանց հասկանալու աքսորում են ։ Նա իր երազանքը իրականացնելու համար ստիպվցած է լինում խախտել երամի կանոնները, որոնք ստեղծված էին ճայերի ապահովության համար։ Այդ երազանքի համար իր կյանքը վտանքի է ենթարկվում։ Նա սկսեց չուտել, որ կարողանա թռչել։ Նրա կյանքի իմաստը թռչել ու կատարոլագործվելն էր։ Երամի ճայերը նրան ընդհանրաապես չէին հասկանում, սկսում էին վախենալ։ Չնայած բնական է, որ  նոր մտքերն ու գաղափարները վախ ու կասկած են առաջացնում։ Իմ կարծիքով Ճայը ճիշտ է, որովհետեև եթե մենք չփորձենք նոր բաներ և վախենանք, ապա երփեք դրանց մասին չենք իմանա, երփեք մեր կյանքում հետաքրքիր բան չի լինի։ Հեղինակը ուզում է ասել,որ պետք չի այդքան վախենալ, եթե վախենանք կյանքում մեր ցանկություններն ու երազանքները չենք կարող իրականացնել։

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ