Ակուտագավա Ռյունոսկե.«Թավուտում»

                            Ակուտագավա Ռյունոսկե.



Ռյունոսկե Ակուտագավան, ճապոնացի գրող է։Ակուտագավայի առաջին ստեղծագործությունները արդեն հաջողություն են բերում նրան։ Նրան մեծ ճանաչում են բերում «Ռասյոմոնի դարպասները» (1915), «Քիթ» (1916), «Դժոխքի տանջանքները» (1918) պատմվածքները։ 1919 թվականին աշխատանքի է անցնում «Օսակա մայնիտի սիմբուն» թերթում։ 1921 թ. որպես հատուկ թղթակից նրան չորս ամսով գործուղում են Չինաստան: Չինաստանում աշխատած տարիներին նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը վատթարանում է։ Ճապոնիա վերադառանալուց նա տառապում էր անքնությամբ։ Ակուտագավան նաև ուներ նյարդային խանգարումներ, որը նրան փոխանցվել էր թերևս մորից։
Ինքնասպան է եղել 1927 թվականին։



                             «Թավուտում»


Պատմվածքը կարդալիս շփոթվեցի, հերոսների խոսքը ավելի էր շփոթեցնում։ Ամեն մեկի խոսքը կարդալիս սկսում էի կասկածել, թե ինքն է մարդասպանը։ Իմ կարծիքով հերոսները իրար հետ կապ ունեն, մեկը մյուսին էր պաշտպանում։ Չնայած շփոթեցնող էր և մեկ անգամ կարդա
լը չէր հերիքում, բայց հետաքրքիր, խորիմաստ պատմվածք էր։ Իմ կարծիքով պատմվածքը կիսատ է թողած, որը ավելի է հետաքրքրացնում և մտածելու տեղիք է տալիս։

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ