Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան

  1. Ընտրել տեսակետներից մեկը և այն պաշտպանելու հիմքեր գտնել պատմվածքում.
  • Մեքսիկացին լայնասիրտ մարդ էր:

-— Ընտանիքիս ու կենդանիներիս համար տուն կճարվի՞,- հարցրեց մեքսիկացին:-
-— Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ,- ասաց Ժուանը:-

2. Էսսե գրել՝ «Մեքսիկացին» պատմվածքի շուրջը։ Էսսեն պետք է պարունակի
  • Կարճ տեղեկություններ հեղինակի մասին
  • Գլխավոր խնդիրը՝ ինչի մասին է պատմվածքը
  • Հերոսներից յուրաքանչյուրի բնութագիրն ու նրանց ընդհանրությունը
  • Հեղինակի ասելիքը այս պատմվածքով
  • Քո կյանքից նմանատիպ մի դեպք։

Սարոյանի «Մեքսիկացին»

William-Saroyan-3Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրող է: Գրել է անգլերեն: Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: Չորս տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել:
Պատմվածքը մեզ ասում է, որ ամեն ինչի կարող ես հասնել, եթե քո դիմաց նպատակ լինի։ Պատմվածքն այն մասին է, որ մարդիկ ունեն արժանիքներ ու պետք չէ դրանցից անցնել։ Ու ի՞նչ կարևոր  է, վերջիվերջո, Ճապոնացի ես, թե Մեքսիկացի։ Դրանից քո մարդ լինելը չի փոխվում։ 
Ժուան Քաբրալը հասարակ, հպարտ մեքսիկացի էր, մարդ, որն ուներ 4 շուն և 5 երեխա․․․ Նա եկել էր աշխատանք փնտրելու և չհանձնվեց անգամ իմանալով, որ հորեղբայրը համառորեն ասում էր ՝ թե իրեն աշխատող պետք չէ։ Իր ամենաթանկ բաները նրա կինն էր՝ Կոնսուելյան, նրա որդիները ՝ Պաբլոն և Պանչոն, նաև երեք դստրիկները, իր  զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շներն ու մի կատուն, կիթառը, հին կոտորակի հրացանը և պառավ ձին։
Հորեղբայրը համառ մարդ էր, շատ թանկ էր գնահատում իր ունեցվածքը՝ այգին։ Մի քիչ վախկոտ էր, չնայած նրան, որ թույլ չէր տալիս, որ ինչ-որ բան իրեն վախեցնի, հոգու խորքում նա վախկոտ էր և խոստովանեց դա։
Պատմող տղան ապրում էր հորեղբոր հետ, թարգմանում էր ու ինչ-որ դեպքեր ներկայացնում նրան։
Այս երեքին երկու բան էր ընդհանրացնում. այգու աշխատանքն ու մարդ լինելը:
Ըստ իս, հեղինակն ուզում է ասել, որ մարդիկ բոլորը նույնն են, ինչքան էլ, որ բնավորությամբ նրանք կարող են տարբեր լինել։ Մարդը նույնն է ու կարող է հասնել իր ուզածին, հատկապես, եթե դրա կարիքն ունի։

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ