Ավետիք Իսահակյան

                             
    Հոկտեմբերի 9-ից 20-ը

Ավետիք Իսահակյան — Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թմեկնել է ԵվրոպաԱշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում ևմիաժամանակունկնդրել գիտական դասընթացներըապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թվերադարձել է հայրենիքՀայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թաքսորվել է Օդեսա: 1900թկրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թվերադարձել է հայրենիք: 1908թկրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» ևորպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտումԽուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է ԳերմանիայումՇվեյցարիայում և Իտալիայում: 1926թընտանիքը տեղափոխել է Փարիզիսկ ինքը վերադարձել է Հայաստանորտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թվերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահըԱռաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվելՄշակել է ժողովրդական ավանդավեպերլեգենդներհեքիաթներԲազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբերազանքներովձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), «Իմ կարավանը» (1906թ.), «Սասմա Մհերը» (1922թ.): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդներըՀայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջորը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթվիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներբալլադներ ու լեգենդներհուշապատումմանրապատումներ և այլն։ 2001թլույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս էր: 1946թարժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակիիսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թորոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակԻսահակյանի տուն-թանգարաններ են գործում ԵրևանումԳյումրիումնրա անունով կոչվել են փողոցներ ԵրևանումԳյումրիումհանրապետության այլ քաղաքներումՄոսկվայումդպրոցներ և գրադարաններ՝ Հայաստանումարձաններ են կանգնեցվել Երևանում և ԳյումրիումՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը:  Մահացել է Երևանումթաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Մեծերը Իսահակյանի մասին-Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրանթե իբրև արտաքին ձևև թե իբրևմանավանդբովանդակություն:
ԴԴԵՄԻՐՃՅԱՆ
***
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանովոր ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծելայլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգըտառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
ԵՉԱՐԵՆՑ;

Հետաքրքիր դեպքեր Ավետիք Իսահակյանի կյանքից

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքըՄի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկինորին վաղուց չէր տեսելԿարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրսՎարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում էոր իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում էոր երբ հասնեն մոտակա բլուրներըմի հարմար պահի այնպես անիթե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտովու ճանապարհը խորդուբորդ էրՎարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջանկներեսկնուտը ձեռքիցս վայր է ընկելիջնեմ ման գամ:Վարդանն իջնում էջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվումուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանըերկար ու բարակ ման գալով կնուտըգտնել չի կարողանում….Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաքբայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինումոր բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթբայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում ենՎեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞ի՞նչ կըսեսկնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրեկողքիս կինս է:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտզբոսնելուԵրկու գյուղացի վար էին անումՄաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ եսբեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևիցԵրբ երգն ավարտվեցմոտեցանբարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեցոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդէդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեիթերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելուգնալու ենք…- Մի մտածիվարպետ ջանհալա մի տաս տարի էլ կապրես  — իբրև թե կատակով ասաց մեկըՄյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանարոր մի քսաներեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջանես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , —  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկածՄի անգամ նրան է այցելում մի թղթակիցԿինը դիմում է գրող ամուսնուն.-Ավոդու չես կարծումոր թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակումայն էլ՝ անկողնումպատշաճ չէ:-Ինչ կա որսիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար էնրա համար էլ մի անկողին պատրաստիր:


Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,Հորդ մազերը՝ գետ գիշերվան,ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:Արեւների պես անշեջ,Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,ՈՒ գլուխս կախեցի.Ժպտաց ժպտով առեղկծվածի,Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.Տառապանքս փորձ ունի. –Մի մրահոն կույս էր քեզ պես,Կոտորեց սիրտս պատանի
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկելվայրկյանի պես,Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.Դու էլ նայիր սեգ ճակատին,Ու անցիր

* * *Թաթիկներըդ լուսեղեն —Լույս-թըռչնիկներ դրախտի.Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։
Զմրուխտ թասով գինի ես,Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։
Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա
* * *
Օտա՜րամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.Կանգնի՛րքարավանսինձի կըթվա,Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռանդո՛րր այս անապատում.Ա՜խհայրենիքըս ինձ խորթ է հիմա,Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.Շարժվի՛րքարավանսինձ ո՞վ ձայն կըտա,իտցի՛րլուսնի տակ չըկա ուխտ ևսեր:
Գընա՛քարավանսինձ հետդ քա՜շ տուր
Օտարամայի ճամփեքի վրա.Ուրտեղ կհոգնիսգըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջփըշերի վըրա



Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը
 Վլադիմիր Կիրակոսյան
Արևմտահայ իրականությունը հայ մտավորականության համար տասնամյակներ շարունակ փորձության քար է եղել դեպի լայն աշխարհ նրա ոգու և մտքի թռիչքների ճանապարհին, հոգեկան խոր դրամա, որ ապրել են գրեթե բոլորը, առավել մեծ չափով՝ առավել մեծերը: Ամեն անգամ այս առիթով չես կարող չհիշել Թումանյանի դասական տողերը.
Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում,
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երμ դառնում եմ դեպի քեզ,
Մըղկտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար՝
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հաենիք:
Վեհորեն տրտում այս խոհերի անմիջական ազդակը 1915 թվի ազգային մեծ աղետն է: Բայց դրանց շառավիղները ձգվում են մինչև մեր պատմության հազարամյա հեռուները: Արդեն ավելի քան տասնհինգ դար է, որ հայոց ավանդական հողի, հայոց «սրբազան հովիտների» երկատման ցավը բնավորվել է մեր ազգային հոգեբանության մեջ, սերնդեսերունդ խորանալով՝ մերթ նիրհում ու մերթ արթնանում է՝ իր մեծ զավակների շուրթերով հնչեցելու համար իր պրկված հոգու աղաղակը: Այդ մեծերից է նաև Ավետիք Իսահակյանը, որ Թումանյանից ոչ պակաս խորությամբ ապրեց 20–րդ դարասկզբին արևմտահայությանը պատուհասած արհավիրքի ցավն ու տագնապը: Բայց ի տարբերություն իր ավագ գրչեղբոր մարմանդ մղկտացող տրտմության՝ իսահակյանական ռոմանտիկ խառնվածքի արձագանքներն այդ իրադարձություններին ավելի անզուսպ, ավելի բուռն ու անմիջական են:
Համոզվելու համար բավական է թերթել Իսահակյանի՝ 1916–1917 թթ. օրագրային գրառումները: Բանաստեղծը լավ է հասկանում եվրոպական դիվանագիտության ետնախորշերում հայկական հարցի շուրջը ծավալված շահամոլ առևտրի թաքուն խորհուրդը: Սառը դատողությունը, սակայն, տեղի է տալիս դառնացած հոգու զգացական պոռթկումների առջև: Նրա գիտակցության մեջ չի կարող տեղավորվել, թե իրեն մարդասեր հռչակած լուսավորյալ աշխարհը ինչպես կարող էր հանուն շահի աճուրդի հանել մի ամբողջ ժողովրդի բնաջնջման աննախադեպ նախճիրը, դեռ դահճին էլ արդարացնել: Վիրավորված է բանաստեղծի «մաքուր, անբիծ հայրենասիրությունը»: Նրա ալեկոծված էությունը հարկադրված է վերապրելու ականատեսների տպավորություններում քարացած զարհուրելի պատկերները. «Միլիոն ու կես ժողովուրդ մերկացնել իր հազարամյա հարստությունից, ավերել նրա հնությունները, որ նրա հոգու հատորներն են –իր վանքերը, ձեռագրերը, մորթել հարյուր – հազարավորներ հայրեր, մայրեր, եղբայրներ, քույրեր, մանուկներ, ծերեր, հիվանդներ, կախել կույսեր և հղի կանանց, սարսափելի նուրբ ու տմարդ տանջանքների ենթարկել, բռնաբարել սրբակույս երեխաներ, պատկառելի մայրեր… և մնացած մերկ, ծեծված սարսափներ տեսած խելագար մի բազմության բոբիկ, քաղցած, մտրակների, կացինների ու սվինների տակ քշել այրվող, անջուր անապատները… Եվ ջանալ արդարանալ ազգերի առաջ, դատապարտել զոհերը, և դեռ հանձինս ռուսների և մյուսների բարեկամներ գտնել…»:1
Օրագրային այս գրառումներում դեռևս Իսահակյան անհատն է՝ իր դառնացած հոգով, հայրենասեր հայ մարդը, որ խորապես ապում է իր ժողովրդի աղետալի ճակատագրով, ցնցված է նրան բաժին հասած ոչ թե աստվածային -բնական, այլ մարդ արարածի ձեռքով նյութված պատուհասից: Ցավի ծանրությունից պապանձվել է գեղագետը, նրա բորբոքված գիտակցությունը անզոր է կատարվածի որևէ իմաստավոր բացատրություն գտնել. «…այս բոլորը անհնար է հասկանալ, գանգ չի դիմանա այս անսահման օվկիանոսներով թույնը պարփակել. մարդ սոսկալի – կատաղի խելագարության է հասնում, դիվական ցասման. օռնալ պետք է, ոչ թե գրել, բոլոր գայլերի բերաններով մեկեն օռնալ, օռնալ…»:2
Եվ իրոք, Իսահակյանի գեղարվեստական գործերում, անգամ նրանցում, որոնք անմիջականորեն առնչվում են արևմտահայության ճակատագրին, ո՛չ կոտորածի սարսափազդու տեսարաններ կան, ո՛չ էլ այն բռնկուն կիրքը, որով շնչում են օրագրային գրառումները: Իհարկե, այդ գործերում համազգային ցավի զգացողությունը ամենևին չի թուլացել. փոխվել է միայն արտահայտության եղանակը: Անմիջական ապրումների չկարգավորված էներգիան ինքն է իշխում լեզվի վրա՝ թույլ չտալով անհատին կամային ճիգերով հաղթահարելու վերջինիս որոգայթները, արվեստի լեզուն, որ ղեկավարվում է գրի օրենքներով, ինքն է մարդկային ապրումների տիրակալը՝ ուղղելով դրանք մակերեսից դեպի խորք:
Այդ փոխակերպության հոգեբանական հիմքը դարձյալ տալիս են Իսահակյանի օրագրային գրառումները. «Այնքան մեծ է հայության վիշտն ու տառապանքը, այնքան ահռելի է ու անօրինակ, որ մեծությունը չափելու համար տիեզերքի անհունությունն ու խորությունը պիտի առնել, իսկ ահռելիության սարսափների համար որակելու բառարաններում բառեր չկան. և ոչ մի բանաստեղծ չի կարող արտահայտել, և միայն պիտի զգալ այն հասկանալու համար, իսկ զգացողն էլ չի կարող այդ ապրել. կմեռնի այդ սարսափն զգալով»:3





§  Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
§  Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
§  Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:



Ես կարդացի Ավետիք Իսահակյանի կենսագրությունըինչպես նաև իր պատմվածքներն ու բանասատեղծությունները։ Ավետիք Իսահկյանը շատ բաներ է տեսել։ Ես մտածում էի որ Ավետիք Իսահակյանը ուղակի գրող ու բանաստեղծ է եղել։ Սակայն երբ կարդացի իր ստեղծագործություններն ու կենսագրությունը հասկացա որ նա կյանքով լի ապրած մարդ է եղել։ Ես իմացա որ նա երկու անգամ անպատճառ բանտ է նստել։ ։
Կարդացածդտեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
Վերլուծի՛ր ԱվԻսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Ասում են
Ասում ենթե՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:
Բայցնազելիսձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:
ՈՒ գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս:
Ա՜խիրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս
Ինձ Շատ դուր եկավ Ավետիք Իսահակյան Ասում են բանաստեղծությունը։ Այն շատ գեղեցիկ էև հմայիչ։ Բանաստեղծը պատմում է իր կյանքից մի դրվագի մասին։ Նա ասում էր որ նա մի աղջկա հետ ընկերություն էր անումսակայն հետո այդ աղջիկը նրանից բաժանվում է։ Այդ աղջիկը էլ նրա մասին չի մտածում և անգամ հազիվ է հիշում։ Իսկ բանաստեղծի ուշքն ու միտքը նրա մասին է։ Եվ երբ նրա անունն են տալիսնա շատ է հուզվում։


  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:


Մրահոնսև ունքերով
Հորդգանգուր
Հակինթականջող
Գալարելոլորել
Շալվերնաշապիկ



Սեգհպարտ

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ