Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»




Պատմվածքը մի փոքրիկ աղջկա մասին էր, ով ձմռան ցրտին, նոր տարվա նախորեին, ոտաբոբիկ լուցիկներ էր վաճառում, որպեսզի գումար վաստակի և տուն տանի։ Նա ողջ օրը չեր կարողացել վաճառել ոչ մի լուցկի և վախենում էր տուն գնալ, քանի որ հայրը նրան կծեծեր։ Կարծում եմ պատմվածքի մեջ առաջինը աղջկա ծնողների սխալն է, նրանք նստած տանը սպասում էին, թե երբ իրենց աղջիկը մի քիչ գումար կվաստակի, սակայն դրա փոխարեն հենց հայրը կարող էր աշխատել։ Աղջիկը ուներ մեծ և վառ երևակայություն, նա այդ փոքրիկ լուցկիների շնորհիվ կարողանում էր պատկերացնել իրեն հարմարավետ ամեն ինչ ՝ մի սենյակ թանկարժեք սպասքով, տոնածառ։ Նրա երևակայությունը երկար չտևեց, քանի որ վերջացան նրա բոլոր լուցկիները և մինչև լույս նա մահացավ, տաքանալու ցանկությամբ։ Նա կարող էր չմահանալ, եթե մարդիկ անտարբերությամբ չլցվեին մեկը մյուսի հանդեպ։

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ