Skip to main content

Ստուգում


Ստուգում
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.
    1) արձակ, բարձր, փոցխ, ընթացք
    2) արցունք, դեղձան, փորձ, արձան
    3) բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ
    4) դեղձանիկ, պախուրց, օձաձուկ, վրձին2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
    1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
    2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
    3) բախտ, թխկի, բողկ, խրոխտ
    4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
    1) քաշկրտել, փարթամ, հուռթի, քառասուն
    2) արթուն, արհամարհել, կրծել, եղերական 
    3) կոխկրտել, կտրտել, պառկել, գրգիռ
    4) մրմուռ, բարբառ, գառնուկ, խրճիթ4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
    1) մեղմօրոր, հանրօգուտ, ոսկեզօծ, անօդ
    2) այսօր, անոթ, օրեցօր, առողջ
    3) ապօրինի, օրըստօրե, վատորակ, հայորդի
    4) բարորակ, արագոտն, ամենօրյա, պարզորոշ
    5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
    1) կըրկ-նել
    2) դասա-գըրքեր
    3) արագ-ընթաց
    4) ար-դյոք
    6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
    1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
    2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
    3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
    4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)
  2. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
    1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս
    2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ
    3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
    4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ8. Ո՞ր բառում իձայնավորի հնչյունափոխություն կա.
    1) հոգյակ
    2) սիրել
    3) առվակ
    4) մատենագիր9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա.
    1) գրել տալ
    2) ովևէ
    3) երազ
    4) գուցե10. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա.
    1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով:
    2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ:
    3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը:
    4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:
    11. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին.
    1) Մ. Խորենացի
    2) Փ. Բուզանդ
    3) Ղ. Փարպեցի
    4) Ագաթանգեղոս
  3. Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը.
    1) Նահապետ Քուչակ
    2) Շնորհալի
    3) Գրիգոր Նարեկացի
    4) Ֆրիկ13. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը.
    Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար,
    Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին
    Արյու´ն ու կրա´կ թշնամու վերա,
    Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
    1) «Վազող ջրին»
    2) «Ազատություն»
    3) «Իտալացի աղջկա երգը»
    4) «Մանկության օրեր»14. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է բերվածը.
    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
    Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:
    Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
    1) հանելուկ
    2) քառյակ
    3) խաղիկ
    4) բանաստեղծություն15. Ո՞վ է «Մերոնք» շարքի հեղինակը.
    1) Ավ. Իսահակյան
    2) Հ. Թումանյան
    3) Դ. Դեմիրճյան
    4) Ս. Զորյան
  1. Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը.
    … Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող:
    Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ…
    1) Ֆրիկ. «Գանգատ»
    2) Շնորհալի «Ողբ Եդեսիո»
    3) Խորենացի. «Ողբ»
    4) Սայաթ-Նովա. «Արդար դատե»17. Ո՞ր շարքի բոլոր բանաստեղծություններն են սոցիալական թեմայով.
    1) «Հոգեհանգիստ», «Գութանի երգը»
    2) «Բարձրից», «Հայոց վիշտը»
    3) «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում»
    4) «Հին օրհնություն», «Խրճիթում»18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
    ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ
    բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով
    գ) Աշխարհըս միզ մնալու չէ` իմաստնասիրաց խաբարով
    դ) Լավ մարթն էն է` գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով
    1) գ, ա, բ, դ
    2) գ, դ, ա, բ
    3) բ, դ, գ, ա
    4) բ, ա, գ, դ19. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը.
    Ի համատարած ծովէն
    Պղպջէր գոյնն այն ծաղկին,
    Երփին երփնունակ ծաղկին
    Շողշողէր պտուղն ի ճղին:
    1) «Տաղ հայտնության»
    2) «Տաղ հարության»
    3) «Տաղ վարդավառի»
    4) «Տաղ ծննդյան»
20. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը.
1) կլասիցիզմ
2) ռոմանտիզմ
3) ռեալիզմ
4) սիմվոլիզմ

Comments

  1. Casino at Bow & Arrow Hotel, Bow & Arrow Hotel - Mapyro
    Get directions, reviews and information for Casino at Bow 속초 출장안마 & Arrow Hotel in 광주광역 출장샵 Bow & Arrow, AR. Bow & 광양 출장안마 Arrow Hotel is open 남원 출장샵 24 hours 문경 출장안마 a day.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ