Կրթահամալիրյան կյանքի առաջին գիշերակացով ճամփորդությունը

Ես Արմիգ ՔԷշիշեանն եմկրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող։Արդեն 4-րդ ամիսն էինչ սովորում եմ այստեղբայց դեռևս ոչ մի գիշերակացով ճամփորդության չէի մասնակցել։ 
Ստացանք նամակ-առաջարկ ընկեր Ջուլիից և ես ցանկություն հայտնեցի մասնակցել ճամբար-ճափորդությանը դեպի Դիլիջան, սակայն մեծ ուժեր գործադրեցինք մինչև ստացանք ծնողներիս համաձայնությունը: Չէի պատկերացնումոր այսքան դրական լիցքեր կհաղորդվեն ինձ ընդամենը երեք օրում՝ ընկերներիս հետ ճամփա գնալիս։ Հիանալի վայրեր այցելեցինքորտեղ կյանքիում չէի եղել։ Մեր առաջին կանգառը եղավ Հրազդան գետի ակունքում, որտեղ իսկապես զգացինք ձմռան շունչը: Գետը սկիզբ է առնում Սևանա լճից և անցնում է Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով և թափվում Արաքսը: Այստեղ սառցե Հրազդանի վայելքից, նկարվելուց հետո շարժվեցինք դեպի Պարզ լիճ։ Պարզ լճի մասին իրենց գեղարվեստական տպավորություններով թող կիսվեն իմ լուսանկրիչ ընկերները, ես միայն կասեմ, որ յուրօրինակ էր ձմեռային լիճը, մառախուղն ու ամպոտ բարձունքը:Երկրորդ օրը այցելեցինք Գոշավանք և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմականվարժարան։ Ծանոթացանք միջավայրի հետտեսանք աշակերտները ինչպես են սովորում,ապրում այնտեղ: Վարժարանի շրջանավարտների հետ ունեցանք համատեղ դաս-պարապմունք, որի ընթացքում սովորում էինք զենք քանդել-հավաքելԵրրորդ օրն առավոտյան թափառեցինք Դիլիջանով, եղանք նրա ամֆիթատրոնում և պարզապես փողոցներում: Այդ օրվա ծրագրում կար նաև այցելություն Դիլիջանի «Այբ» հիմնականդպրոց, որտեղ փոքրիկ շրջայցից հետո պարատուն կազմակերպեցինք այնտեղի 7-9-րդ դասարանների սովորողների հետ: Վերադարձանք տուն անմոռանալիհիշողություններովարդեն կարոտած ….




Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ