Ճանաչենք Հայաստանը






Շատ հետաքրքիր ճամփորդություն էր:Սկզբում գնացինք Քասախի կիրճ` Աստվածընկալ եկեղեցի, այնտեղ աղոթեցինք, նկարվեցինք  վայելեցինք սքանչելի տեսարանները: Շարժվեցինք դեպի Քուչակի Սբ. Աստվածածին եկեղեցի, իսկ հետո` Եղիպատրուշ: Փորձեցինք օգնել գյուղացիներին և սկսեցինք կարտոֆիլ հավաքել: Այնուհետև կրակ վառեցինք և մեր հավաքած կարտոֆիլները եփեցինք ու համտեսեցինք. այնքան համեղ էին....
Գնացինք նաև Պողոս—Պետրոս եկեղեցի, բայց ոչ ավտոբուսով: Մենք մեր ճանապարհը շարունակեցինք բեռնատարով: Ես շատ ուրախ էի, որովհետև նայում էի իմ ընկերների դեմքին և տեսնում՝ ինչքան ուրախ էին, նայում էի իմ դասատուի աչքերին և տեսնում էի, թե ինչքան էր անհանգստանում  մեզ համար: Հեռվում երևում էր եկեղեցին ու ջրամբարը. հրաշալի տեսարան էր: Գնացինք ջրամբարի մոտ, նկարվեցինք: Դրանից հետո գնացինք մեր վերջին կանգառը՝ Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի, նստեցինք, խենթություններ արեցինք, ծիծաղեցինք, մտերմացանք իրար հետ։ Իսկ հետո վերադարձանք Երեւան:
Ես հավանեցի ճամփորդությունը, տեսա այնպիսի բաներ, որ չէի տեսել, ունեցա այնպիսի լավ հիշողություններ, որ կյանքում չեմ մոռանա:
Գիտեմ՝ կարդացողները կասեն՝ է, հետո, ինչ նոր բան կար պատմածիդ մեջ, Արմիկ: Կրթահամալիրի սովորողները այսպիսի լիքը ճամփորդությունների են մասնակցել ու մասնակցում են: Ու այդ այդպես է, բայց ոչ իմ դեպքում: Որպես սեբաստացի սովորող՝ առաջին անգամ էի այսքան վայրերում լինում, վայելում հայկական սովորական ընտանիքի ջերմ վերաբերմունքը, հյուրասիրությունը: Գնալուց առաջ կարդացի, մեր երթուղուն ծանոթացա, բայց, մեկ է, մի տեսակ չգիտեմ՝ վա՞խ, թե՞ անհանգստություն կար: Չէի պատկերացնում՝ ինչու են ընկերներս այդքան ոգևորված: Հիմա... Ինքս ինձ խոստացել եմ՝ շատ եմ ճամփորդելու, որ, իրոք, ճանաչեմ Հայաստանը: 















Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ