«Ներգրավվածություն» ցուցահանդեսի բացումը կրթահամալիրում



Այսօր՝ 21112017թ-ին Գեղարվեստի դպրոց-պարտեզում կրթահամալիրի նկարչության ընտրությամբ խմբի սովորողները կազմակերպել էին նկարների ցուցահանդես՝ «Ներգրավվածություն» խորագրով։

«Գունապլաստիկական ֆորմաների, տրամադրություն-կերպարների և բնության իրական ռիթմերի փոխկապակցվածության համադրումով ներկայացվում է ցուցադրություն` նախագծերով ուսուցման ստուգատեսի և «Սեբաստացու օրերի» շրջանակներում:
Ցուցադրությանը ներկայացվեց 6-12-րդ դասարանների աշակերտների երկու նախագծերի՝ «Գունապլաստիկական հորինվածքներ», «Աշնանային պլեներ-էտյուդներ» արդյունքները:
Նախագծի համադրողներ` Գագիկ Չարչյան, Կարեն Մկրտչյան»:
Կհավելեմ, որ ցուցահանդեսի ընթացքում ամեն սովորող ներկայացնում էր իր աշխատանքն ու խոսում դրա մասին։ Գեղեցիկ էր լսել նկարչի խոսքը՝ իր ստեղծագործության մասին։ Հանդիսատեսը հետաքրքրված էր ....  

Comments

Popular posts from this blog

Drinking fountains